• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայաստանը Փարիզի հեղինակավոր Ֆիլեքս նամականիշների տոնավաճառի պատվավոր հյուր

01 հունիսի, 2024

Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում է մայիսի 30-ից հունիսի 1-ը Փարիզում ընթացող «Paris-Philex 2024» երկամյա հեղինակավոր ֆիլատելիստական ցուցահանդես-տոնավաճառին։ Ֆրանսիայի ազգային փոստային ընկերության կողմից կազմակերպված այս տոնավաճառին «ՀայՓոստ • HayPost» ընկերության պատվիրակությունը մասնակցում է առաջին անգամ՝ ներկայանալով առանձին տաղավարով և ցուցադրելով Հայաստանի տեսարժան վայրերը, հայկական մշակութային ժառանգությունը, հայոց այբուբենը պատկերող, ինչպես նաև տարբեր խորագրերի ներքո կազմված հայկական ֆիլատելիայի լավագույն թեմատիկ հավաքածուները։

Մայիսի 30-ին կայացավ տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին և ելույթով հանդես եկան Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայի ազգային փոստային ընկերության «La Poste»-ի նախագահ Ֆիլիպ Վալը, «ՀայՓոստ ընկերության» գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Ֆրանսիական ֆիլատելիայի «Philaposte»-ի տնօրեն Պոլ Դվորկինը, Տոնավաճառի գլխավոր կոմիսար Պաոլո Սալվատորին, Ֆրանսիական ֆիլատելիստական ընկերությունները միավորող ասոցիացիայի նախագահ և տոնավաճառի գործադիր կոմիսար Ֆիլիպ Լըսաժը։

Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում երախտագիտություն հայտնեց Ֆրանսիայի ազգային փոստային ընկերությանը՝ Հայաստանին մեծարելու, հայկական ֆիլատելիստական հարուստ և ինքնատիպ հավաքածուն սրահի հարյուր հազարավոր այցելուներին ներկայացնելու բացառիկ հնարավորություն ընձեռելու, ինչպես նաև հայազգի մեծանուն գործիչներին՝ Միսաք Մանուշյանին և Շառլ Ազնավուրին նվիրված նամականիշերի թողարկման համար՝ ընդգծելով վերջիններիս կարևորագույն դերակատարությունը հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում։

«Paris-Philex 2024» տոնավաճառի շրջանակներում Հայաստանի պատվին Ֆրանսիայի ազգային փոստային ընկերության կողմից թողարկվել է Հայաստանին նվիրված բացառիկ վճարային պիտակ՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի պատկերով։ Միաժամանակ, թողարկվել է նաև պիտակի մարման կնիք՝ ՀՀ զինանշանի պատկերով և «Հայաստանի Հանրապետություն» գրառմամբ։

Տոնավաճառի բացման պաշտոնական արարողության շրջանակներում Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի առթիվ կայացավ մեծանուն երաժշտին նվիրված «ՀայՓոստ»-ի թողարկած մեկ նամականիշով գեղաթերթիկի և Ֆրանսիայի ազգային փոստային ընկերության թողարկած նամականիշի կրկնակի մարումը։

Ֆրանսիայի ազգային փոստային ընկերության թողարկած նամականիշի պատկերի հեղինակը ծագումով վիետնամցի նկարիչ Հոմ Նգույենն է, ով ֆրանսահայ անվանի լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի կողմից արված Շառլ Ազնավուրի լուսանկարի հիման վրա ստեղծել է մեծ արտիստի դիմանկարը՝ հայոց եռագույն դրոշի գույներով։ Նամականիշը թողարկվել է 600 000 օրինակով։

500 ՀՀ դրամ անվանական արժեքով «ՀայՓոստ»-ի կողմից թողարկված Շառլ Ազնավուրին նվիրված գեղաթերթիկի դիզայնի հեղինակն է Վահագն Մկրտչյանը։ 80 000 օրինակով տպագրված այս նամականիշի վրա տեղադրված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի լոգոտիպը՝ հաշվի առնելով, որ արտիստի 100-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում:

Շառլ Ազնավուրին նվիրված երկու նամականիշերը «ՀայՓոստ»-ի և Ֆրանսիայի «La Poste»-ի կողմից թողարկվել են «Ազնավուր հիմնադրամի» հետ համագործակցաբար։

Նույն օրը երեկոյան հայկական պատվիրակությունը մասնակցեց Ֆրանսիայի ազգային փոստային ընկերության մրցանակաբաշխության արարողությանը, որի շրջանակներում մրցանակներ հանձնվեցին 2023 թվականին թողարկված նամականիշերին վերաբերող 9 անվանակարգերում: Հայկական պատվիրակությանը վերապահվեց Ֆրանսիայի ազգային փոստային ընկերության գործընկեր օպերատորի կողմից թողարկված լավագույն նամականիշ անվանակարգում գլխավոր մրցանակի հանձնումը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: