• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայաստանը՝ Փարիզի հեղինակավոր Ֆիլեքս նամականիշների տոնավաճառի 2024 թվականի թողարկման պատվավոր հյուր

30 մայիսի, 2024

Մայիսի 30-ից հունիսի 1-ը Հայաստանն առաջին անգամ կմասնակցի Փարիզի հեղինակավոր Ֆիլեքս (Salon Philex) նամականիշների երկամյա տոնավաճառին՝ հանդես գալով որպես 2024 թվականի թողարկման պատվավոր հյուր։ Ֆրանսիական փոստային ընկերության կողմից անցկացվող այս տոնավաճառի շրջանակներում Հայփոստ ընկերությունը կներկայանա առանձին տաղավարով՝ ցուցադրելով Հայաստանի տեսարժան վայրերը և հայոց այբուբենը պատկերող հայկական ֆիլատելիայի լավագույն նմուշներն ու հավաքածուները։

Տոնավաճառի շրջանակներում, գեղաթերթիկների և նամականիշների ներկայացման և դրանց մարման հանդիսավոր արարողությունների միջոցով կմեծարվի նաև հայազգի երեք խոշոր գործիչների՝ Դիմադրության շարժման առաջնորդ Միսաք Մանուշյանի, աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի և անվանի երաժիշտ Միշել Լեգրանի հիշատակը։ Հայազգի մեծանուն գործիչներին նվիրված գեղաթերթիկներն ու նամականիշները թողարկվել են 2024 թվականի ընթացքում Ֆրանսիական փոստային ընկերության կողմից՝ նրանց հոբելյանները նշանավորող միջոցառումների կապակցությամբ։

Ֆիլեքս տոնավաճառի շրջանակներում Հայաստանի մասնակցությունն իրականացվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Ֆրանսիական փոստի ու Հայփոստի հետ սերտ համագործակցության արդյունքում: Տոնավաճառի բացման հանդիսավոր արարողության մեկնարկը նախատեսվում է մայիսի 30-ին, ժամը 11։00-ին՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի և Հայփոստի տնօրեն Արայիկ Աբրահամյանի մասնակցությամբ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: