• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանն այցելել է «VivaTech-2024» միջազգային ցուցահանդես

24 մայիսի, 2024

Մայիսի 24-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն այցելել է Փարիզում մեկնարկած Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկին՝ «VivaTech-2024» 8-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսին ներկայացված «ARMENIA» միասնական տաղավար։

Ամենամյա հեղինակավոր միջազգային հարթակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ Հայաստանի տեխնոլոգիական ներուժն ու նվաճումներն արհեստական բանականության, կիբեռանվտանգության, ռոբոտաշինության, ֆինանսական և սպորտային տեխնոլոգիաների ոլորտներում այս տարի ներկայացնում են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, «Մետրիկ», «Իզիթեք», «Սոֆթ Կոնստրակտ», «Վիթուվի», «ՖայվԲրէյն Լաբս», «Հեքս Դիվիժն», «Դիջի Սոֆթ», «Նեքստստեք», «Ադեվից» ընկերություննները և որպես այցելու՝ «Ինորեյն»-ը, «Արփինետ»-ը և «Զլինկ» գիտակրթական ՀԿ-ն:

Դեսպան Տոլմաջյանը շրջել է հայկական տաղավարում, ծանոթացել հայկական ընկերությունների ձեռքբերումներին, նորարարություններին, ինչպես նաև՝ ցուցահանդեսին ներկայացված արտադրանքներին։ Ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ոլորտի զարգացման և ֆրանսիական ընկերությունների հետ համագործակցություն հաստատելու հեռանկարներին առնչվող հարցեր։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: