• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում Փարիզի Կոնդորսե դպրոցում

21 մայիսի, 2024

Մայիսի 21-ին՝ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանին ընդառաջ, Փարիզի հայտնի Կոնդորսե դպրոցում անցկացվեց միջոցառում՝ նվիրված աշխարհահռչակ արտիստի հիշատակին։

Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի 9-րդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին, դպրոցի տնօրենը, ուսուցչական կազմն ու մի շարք դասարանների աշակերտներ։

Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում դպրոցի սաները մեծ ոգևորությամբ ներկայացրեցին մեծանուն երգչի կյանքն ու գործունեությունը, ընթերցեցին նրա լավագույն գործերը, որոնց թվում նաև՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված «Նրանք ընկան» ստեղծագործությունը, հանդես եկան երաժշտական և պարային կատարումներով։

Միջոցառման ավարտին՝ Ազնավուրի «Քեզ համար Հայաստան» հայտնի երգի ելևէջների ներքո 20-րդ դարի ցեղասպանությունների անմեղ զոհերին ի հիշատակ դպրոցի բակում տնկված ձիթենու հողին աշակերտներն ավելացրեցին Հայաստանից բերված հող, իսկ դեսպան Տոլմաջյանն ու քաղաքապետ Բյուրկլինի ջրեցին ձիթենին՝ որպես վերածննդի և կյանքի խորհրդանիշ։

Դեսպան Տոլմաջյանը երախտագիտություն հայտնեց դպրոցի տնօրենին, ուսուցիչներին և աշակերտներին անչափ հուզիչ միջոցառման և գեղեցիկ կատարումների համար։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: