• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում հյուրընկալվեցին Փարիզի Պասկալ քոլեջի սաները

13 մարտի, 2024

Ս.թ. մարտի 13-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը դեսպանությունում հյուրընկալեց Փարիզի Պասկալ քոլեջի սաներին՝ քոլեջի տնօրեն Վալենտին Վիեների և աշխարհագրության ու պատմության ուսուցիչ Ֆլորիան Մայոյի ուղեկցությամբ։

Հանդիպման ընթացքում դպրոցի սաները ոգևորությամբ պատմեցին Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն տեղափոխելուն ընդառաջ դպրոցում կազմակերպված միջոցառման մասին, որի շրջանակներում անդրադարձ է կատարվել Ֆրանսիայի ազատագրական շարժման հերոսի կյանքին ու գործունեությանը, ընթերցվել է նրա վերջին նամակն՝ ուղղված կնոջը՝ Մելինեին, հնչել են Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգերը՝ աշակերտների կատարմամբ, ինչպես նաև ցուցադրվել են վերջիններիս կողմից Մանուշյանին նվիրված նկարչական գործեր։

Դպրոցի սաները ՀՀ դեսպանությանը նվիրեցին այդ ցուցադրության շրջանակներում իրենց կողմից ներկայացված նկարներից մի քանիսը։

Հանդիպման ընթացքում աշակերտները կիսեցին նաև իրենց մեծ հուզմունքն ու անջնջելի տպավորությունները՝ հայազգի հերոսի աճյունը Ֆրանսիայի Պանթեոն տեղափոխելու արարողության կապակցությամբ, որին հրավիրված են եղել ներկա գտնվելու։

Դեսպան Տոլմաջյանը երախտագիտություն հայտնեց աշակերտներին նվիրաբերված գեղեցիկ նկարների համար։ Դեսպանն անդրադարձավ Միսաք Մանուշյանի՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած հայորդու` հանուն Ֆրանսիայի ազատության բացառիկ սխրանքին և Ֆրանսիայի պանթեոնում նրա աճյունն ամփոփելու խորհրդին՝ նաև իբրև հայ-ֆրանսիական անքակտելի բարեկամության կարևոր խորհրդանիշ։ Դեսպանը գոհունակություն հայտնեց, որ Միսաք Մանուշյանի հերոսական պատմությունն, ազատատենչ ոգին, բարձր մարդկային հատկանիշները և համամարդկային արժեքներին նվիրվածությունը, որոնք լավագույնս արտացոլված են նաև կնոջը՝ Մելինեին ուղղված իր վերջին նամակում, շարունակում են ոգեշնչման աղբյուր հանդիսանալ երիտասարդ սերունդների համար։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: