• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայազգի գործիչներ Միսաք Մանուշյանին և Շառլ Ազնավուրին նվիրված նամականիշների թողարկման արարողություն

27 փետրվարի, 2024

Ս.թ. փետրվարի 27-ին Ֆրանսիայի փոստային ընկերության կենտրոնական գրասենյակում (Carrée d’Encre) մեծարվեց հայազգի երկու խոշոր գործիչների՝ Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանի և աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հիշատակը՝ նրանց նվիրված նամականիշների թողարկման հանդիսավոր արարողության շրջանակներում։

Միջոցառմանը ներկա էին և բացման խոսքով հանդես եկան Ֆրանսիայի սենատի փոխնախագահ Պիեռ Ուզուլիասը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոմլաջյանը, Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Բրիս Ռոքֆոյը, Ֆիլապոստի խմբի եվրոպական և միջազգային հարցերով տնօրեն Ժան-Պոլ Ֆորսըվիլը, Ֆիլապոստի տնօրեն Պոլ Դվորկինը, Միսաք Մանուշյանի եղբոր թոռնուհին՝ Կատյա Գիրակոսյանը և Շառլ Ազնավուրի որդին՝ Միշա Ազնավուրը։

Դեսպան Տոլմաջյանն, իր խոսքում երախտագիտություն հայտնելով Ֆրանսիայի փոստային ընկերությանը Միսաք Մանուշյանին և Շառլ Ազնավուրին նվիրված նամականիշերի թողարկման համար, ընդգծեց հայազգի երկու ականավոր գործիչների կարևոր դերակատարությունը հայ-ֆրանսիական հազարամյա բարեկամության ամրապնդման գործում։

Միսաք Մանուշյանին նվիրված չորս նամականիշ ներառող հավաքածուն (Collector timbre) Ֆրանսիայի փոստային ընկերությունը թողարկել է Դիմադրության շարժման հերոսի աճյունը Ֆրանսիայի Պանթեոնում՝ ֆրանսիացի մեծագույն գործիչների կողքին ամփոփելու իրադարձության կապակցությամբ՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և վերջինիս հետ սերտ համագործակցությամբ։ Հավաքածուն թողարկվել է 8000 օրինակով։

Միջոցառման շրջանակներում կայացավ Շառլ Ազնավուրին նվիրված նամականիշի պատկերի ներկայացման հանդիսավոր արարողությունը։ Պատկերի հեղինակը ծագումով վիետնամցի նկարիչ Հոմ Նգույենն է, իսկ նրա ստեղծագործության հիմքում՝ ֆրանսահայ անվանի լուսանկարիչ Ռոժե Կասպարյանի կողմից արված Շառլ Ազնավուրի լուսանկարը։ Նամականիշի պաշտոնական թողարկումը՝ շուրջ 600 000 օրինակով, նախատեսված է մայիսին՝ երգչի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ։

Արարողությանը ներկա էին խորհրդարանականներ, հասարակական և քաղաքական գործիչներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: