• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Համագործակցության հուշագրի ստորագրում Ֆրանսիայում Անտոնի քաղաքի և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի միջև

26 փետրվարի, 2024

Ս.թ. փետրվարի 26-ին, 2024թ․ Փարիզի օլիմպիական խաղերին ընդառաջ, Ֆրանսիայի Անտոնի քաղաքի և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Այս հուշագրով Անտոնի քաղաքը պատրաստակամություն է հայտնում Օլիմպիական խաղերին ընդառաջ և դրանց ընթացքում ընդունել հայ մարզիկներին՝ վերջիններիս տրամադրելով նաև քաղաքի սպորտային ենթակառուցվածքներից օգտվելու հնարավորություն։

Հուշագիրը ստորագրեցին Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենան, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երրորդ քարտուղար Շիրազ Հովակիմյանը։

Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողության կապակցությամբ իր ելույթում դեսպանության ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց Անտոնի քաղաքին, ի դեմս քաղաքապետ Սենանի, մշտապես Հայաստանի և հայ ժողովրդի կողքին լինելու համար, ինչի վառ վկայությունն է արդեն շուրջ երեք տարի Անտոնիի քաղաքապետարանի առջև ծածանվող ՀՀ դրոշը։ Նա կարևորեց Անտոնիի և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը, ինչը Հայաստանի և Անտոնի քաղաքի միջև ջերմ կապերը համալրում է նաև մարզական բովանդակությամբ։

Հուշագրի ստորագրմանը ներկա էին Անտոնիի փոխքաղաքապետ Վենսան Նեհմեն, քաղաքային խորհրդի անդամներ, Ֆրանսիայի թեթև ատլետիկայի ֆեդերացիայի ներկայացուցիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: