• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը պատվո հյուրի կարգավիճակով մասնակցել է Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նիստին

02 փետրվարի, 2024

Փետրվարի 1-ին, Ֆրանսիայի Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահ Քզավիե Բերտրանի հրավերով, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը պատվո հյուրի կարգավիճակով մասնակցեց Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի 2024թ․ առաջին լիագումար նիստին, որի ընթացքում նախագահ Բերտրանը և խորհրդի անդամները վերահաստատեցին իրենց լիակատար համերաշխությունը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հետ։ Նիստին ներկա էր նաև Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Դատապարտելով Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտումը՝ իր ելույթում Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի նախագահը նշեց, որ ռեգիոնը մշտապես եղել և շարունակելու է լինել հայ ժողովրդի կողքին իր իրավունքների և անվտանգության երաշխավորման պայքարում։ Նախագահ Բերտրանը կարևորեց նաև Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումը և Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների շուտափույթ ազատ արձակումը՝ վերահաստատելով իր ղեկավարած ռեգիոնի կողմից այս ուղղությամբ ջանքեր գործադրելու հանձնառությունը։

Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհուրդը նաև միաձայն աջակցություն հայտնեց ս․թ․ հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված բանաձևին, որով վերջինս դատապարտում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա իրականացված ռազմական հարձակումը և պահանջում է երաշխավորել հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրավունքի իրացումը։

Նիստի ընթացքում, ներկաների հոտնկայս ծափահարությունների ներքո, նախագահ Բերտրանը Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանին և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանին շնորհեց Օ-դը-Ֆրանս ռեգիոնի պատվո մեդալ։

Նիստից անմիջապես հետո դեսպան Տոլմաջյանի և նախագահ Բերտրանի կողմից Օ-դը-Ֆրանս ռեգիոնի խորհրդի շենքի մեծ սրահում բացվեց «Հայաստանի պատմամշակութային հարստություններ» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացված են ֆրանսահայ հայտնի լուսանկարիչներ Ռոժե և Լիդիա Կասպարյանների գործերը։ Ցուցահանդես գործելու է մինչև փետրվարի 29-ը։

 

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: