• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

«Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում» («INALCO») տեղի է ունեցել «Շուշին՝ Կովկասի մարգարիտ» խորագրով երկօրյա գիտաժողով

20 դեկտեմբերի, 2023
«Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում» («INALCO») տեղի է ունեցել «Շուշին՝ Կովկասի մարգարիտ» խորագրով երկօրյա գիտաժողով
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Դեկտեմբերի 11-12-ին Ֆրանսիայի «Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում» («INALCO») տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված՝ «Շուշին՝ Կովկասի մարգարիտ» խորագրով երկօրյա գիտաժողով, որով պաշտոնապես մեկնարկվել է «Հայկական հուշարձանների ժառանգության փաստագրման և պահպանման» հնգամյա ծրագիրը՝ «Հիշատակարան» նախագծի նախաձեռնությամբ, «INALCO» հիմնադրամի հետ համագործակցությամբ, «Հակամարտության գոտիներում պատմամշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի» (ALIPH) ու «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Համաժողովին խոսքով են հանդես եկել Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Պիեր Ուզուլիասը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, «INALCO» ինստիտուտի նախագահ Ժան-Ֆրանսուա Հյուշեն և «INALCO» հիմնադրամի նախագահ Ֆիլիպ Ադվանին, Ֆրանսիայի պատմամշակութային ժառանգության ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնան, ինչպես նաև «ALIPH»-ի և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ներկայացուցիչները։

ՀՀ դեսպանն իր խոսքում մեծապես արժևորել է Հայկական հուշարձանների ժառանգության պահպանմանն ուղղված ծրագրի իրականացումը ու շնորհակալություն հայտնել «INALCO» հիմնադրամին, «ALIPH»-ին և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամին նման ծրագրին սատարելու համար։

Իր խոսքում Հայաստանի դեսպանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին իր բնօրրանում էթնիկ զտման ենթարկելուց հետո պատմական և կրոնական ժառանգության ոչնչացման վտանգին, վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և աղճատման քաղաքականությանը, Նախիջևանում հայկական մշակութային ողջ ժառանգության բնաջնջման իրողությանը։

Համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել «INALCO»-ի պրոֆեսոր-հետազոտող, «Հիշատակարան» նախագծի հիմնադիր Աննա Լեյլոյան-Եկմալյանը, պատմամշակութային ժառանգության ոլորտի՝ Հայաստանից հրավիրված և ֆրանսիացի մասնագետներ։ Ներկայացվել են զեկույցներ «Շուշիի և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության», «Շուշին 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին որպես մշակույթի և մտավորականության քաղաք», «Շուշիի պատմական և մշակութային ժառանգությունը՝ Ադրբեջանի թիրախի ներքո», «Շուշին որպես կրթական և հոգևոր կենտրոն Արցախի թեմում և Սուրբ Էջմիածնի առաքելությունը Արցախի մշակութային ժառանգության պահպանման գործում» թեմաներով։

Տեղեկատվություն․ «Հայկական հուշարձանների ժառանգության փաստագրման և պահպանման» հնգամյա ծրագրով նախատեսվում է ստեղծել ակադեմիական անկախ հարթակ, որը հնագետների, ճարտարապետների, մշակութային մարդաբանության ու հայագիտության մասնագետների և թարգմանիչների աջակցությամբ կապահովի գիտականորեն ուսումնասիրված փաստագրական տվյալների հավաքագրում: Ծրագրի հիմնական նպատակն է հայկական հուշարձանների ժառանգության պահպանման նպատակով բացահայտել, քարտեզագրել և գույքագրել հուշարձանները՝ հինգ տարվա ընթացքում պատրաստելով վտանգի տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության վայրերի ու հուշարձանների վերաբերյալ շուրջ երկու հազար թվային «անձնագրեր»:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: