• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն աշխատանքային այց է կատարել Մոնակոյի իշխանապետություն

22 նոյեմբերի, 2023
ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն աշխատանքային այց է կատարել Մոնակոյի իշխանապետություն
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 17-ից 19-ը Ֆրանսիայում և Մոնակոյում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանն աշխատանքային այց է կատարել Մոնակոյի իշխանապետություն։ Այցի շրջանակներում դեսպան Տոլմաջյանը հանդիպումներ է ունեցել Մոնակոյի բարձրաստիճան պաշտոնյանների հետ և մասնակցել է Մոնակոյի ազգային տոնի առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառումներին։

Նոյեմբերի 17-ին դեսպան Տոլմաջյանը հանդիպումներ է ունեցել Մոնակոյի իշխանին առընթեր պետքարտուղար Իվետ Լամբին Բերտիի (Yvette Lambin Berti), Մոնակոյի վարչապետ Պիեռ Դարտույի (Pierre Dartout), արտաքին գործերի նախարար Իզաբել Բերրո-Ամադեիի (Isabelle Berro-Amadei), ինչպես նաև Իշխան Ալբերտ 2-ի աշխատակազմի ղեկավար Քրիստոֆ Շտայների (Christophe Steiner) հետ։ Հայաստանի դեսպանը զրուցակիցներին հանգամանալից ներկայացրել է Ադրբեջանի կողմից էթնիկ զտումների հետևանքով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազարից ավել հայ բնակչության առջև ծառացած խնդիրների կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ Հայաստանի կառավարության գործադրած ջանքերը՝ այս համատեքստում կարևորելով միջազգային գործընկերների աջակցությունը։       

Դեսպան Տոլմաջյանը մոնեգասկյան կողմին շնորհակալություն է հայտնել միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակներում արդյունավետ համագործակցության համար։ Նշված հանդիպումների ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ ընթացիկ տարին նշանավորվում է Հայաստանի և Մոնակոյի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյա հոբելյանով և այս համեմատաբար կարճ ժամանակահատվածում կողմերի միջև հաստատվել է բարձր մակարդակի ակտիվ քաղաքական երկխոսություն։ Երկուստեք ընդծվել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման և խորացման ուղղությամբ շարունակական համատեղ ջանքեր գործադրելու պատրաստակամությունը։

Մոնակո այցի շրջանակներում դեսպան Տոլմաջյանը հանդիպում է ունեցել նաև Մոնակոյում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան և այդ երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ղեկավար Ժան դ՛Օսոնվիլի (Jean d’Haussonville) հետ։

Նոյեմբերի 18-ին Հայաստանի դեսպանը մասնակցել է նաև Մոնակոյի ազգային տոնի կապակցությամբ իշխանապետությունում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի համար Իշխան Ալբերտ 2-ի անունից տրված պաշտոնական ընթրիքին։ Ընթրիքի ընթացքում դեսպան Տոլմաջյանը զրույց է ունեցել Մոնակոյի իշխանի հետ և վերջինիս շնորհակալություն է հայտնել Հայաստանի և հայ ժողովրդի շուրջ կատարվող զարգացումները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և համերաշխության հայտարարություններով հանդես գալու համար։

Նոյեմբերի 19-ին Հասմիկ Տոլմաջյանը ներկա է գտնվել իշխանական ընտանիքի մասնակցությամբ Մոնակոյի տաճարում իշխանապետության ազգային տոնի առթիվ մատուցված Երախտագիտության պատարագին։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: