• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիին

04 հլս, 2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Օգոստոսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Ֆրանսիայի «Հանրապետականներ» կուսակցության պատվիրակության ղեկավար Ֆրանսուա-Քզավիե Բելամիին: 

ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Ֆրանսուա-Քզավիե Բելամիին ներկայիս տարածաշրջանային բարդ մարտահրավերների պայմաններում Եվրախորհրդարանում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և առկա հումանիտար հարցերի նկատմամբ հետևողական ուշադրության  համար՝ կարևորելով նաև ընթացիկ տարվա փետրվարին վերջինիս այցելությունը Լաչինի միջանցքի սկզբնամաս:

Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի՝ 8 ամսից ավել ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը, որի մասին անդրադարձ է կատարված նաև Եվրախորհրդարանի տարածաշրջանային զեկույցներում, ներառյալ՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերջին զեկույցում:

ԱԳ նախարարի տեղակալ Հովհաննիսյանը և Ֆրանսուա-Քզավիե Բելամին անդրադարձել են նաև ՄԱԿ Անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի հրատապ քննարկմանը՝ նշելով, որ միջազգային հանրությունը գիտակցում է ԼՂ ժողովրդի համար հումանիտար ճգնաժամի ծանր հետևանքները և Լաչինի միջանցքի վերաբացման հրամայականը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համաձայն:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: