• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Լեռնային Ղարաբաղին նվիրված համաժողով Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարանում

13 ապրիլի, 2023

Ապրիլի 13-ին Ֆրանսիայի հեղինակավոր Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարանը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և Արցախի ներկայացուցչության հետ համագործակցաբար, կազմակերպել էր «Լեռնային Ղարաբաղի (Արցախ) շրջափակում. Արդյո՞ք ուժը գերակա է իրավունքի նկատմամբ» խորագիրը կրող համաժողով։

Համաժողովին որպես բանախոսներ հանդես եկան Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, «Le Figaro Magazine» պարբերականի փոխտնօրեն Ժան Քրիստոֆ-Բյուիսոնը (Jean-Christophe Buisson), Ֆրանսիական հետախուզական հետազոտությունների կենտրոնի հետազոտող և լրագրող Տիգրան Եգավյանը, «Défis humanitaires» պարբերականի նախագահ, «Միջազգային համերաշխություն» մարդասիրական ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Ալեն Բուանեն (Alain Boinet), միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների դոկտոր, Փարիզի փաստաբանական պալատի անդամ Ֆրեդերիկ Ֆորգը (Frédéric Forgues)։ Համաժողովը վարում էր իրավաբանական գիտությունների դոկտոր, պատմաբան, Փարիզ 1 Պանթեոն Սորբոն համալսարանի դասախոս Արամ Մարտիրոսյանը։

Բանախոսները համաժողովի մասնակիցներին ներկայացրեցին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, մարդասիրական և իրավական ասպեկտներով դիտարկեցին Ադրբեջանի կողմից պետական մակարդակվող վարվող հայատյացության և Արցախի հայերի նկատմամբ տարվող էթնիկ զտման քաղաքականությունը, քննարկեցին աշխարհում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի ուղղակի և անուղղակի ազդեցությունը Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումների վրա, ընդգծեցին միջազգային հանրության հստակ և հասցեական գործողությունների կարևորությունը Լաչինի միջանցքի ապաշրջափակմանը հասնելու և արցախահայությանը էթնիկ զտման վտանգից պաշտպանելու նպատակով։

Համաժողովի մասնակցում էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ֆրանսիացի քաղաքական և հասարակական գործիչներ, Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարանի դասախոսներ և ուսանողներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: