• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ոգեկոչման արարողություն Փարիզում` ի հիշատակ Միսաք Մանուշյանի

22 փետրվարի, 2023
Ֆրանսիայի «Դիմադրության» շարժման հերոս Միսաք Մանուշյանի և նրա խմբի անդամների գնդակահարության 79-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը՝ Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյի հետ համատեղ մասնակցեց Փարիզի 20-րդ թաղամասում կազմակերպված ոգեկոչման հանդիսավոր միջոցառմանը։
 
Փարիզի 20-րդ թաղամասը հիշարժան է նրանով, որ այստեղ են գտնվում Միսաք Մանուշյանի խմբի անունը կրող փողոցը և դրա հարևանությամբ Միսաք Մանուշյանի և նրա խմբի անդամների, ինչպես նաև Մանուշյանի կնոջ՝ Մելինեի հիշատակը հավերժացնող մասշտաբային որմնանկարները։
 
Ծաղկեպսակների խոնարհումից և լռության րոպեից հետո ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, 20-րդ թաղամասի քաղաքապետ Էրիկ Պլիեզը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, «Աշխարհիկ միություն» կազմակերպության նախագահ Ժան-Պիեռ Սակունը։
 
Իր ելույթում Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն անդրադառնալով Ֆրանսիայի նորագույն պատմության էջերից՝ երկրորդ աշխարհամարտի ընթացքում Ֆրանսիայի ազատագրման պայքարում անջնջելի հետք թողած Միսաք Մանուշյան անհատի և Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդու՝ հանուն Ֆրանսիայի անձնվեր սխրանքին, ընդգծեց, որ վերջինս արժանիորեն պետք է տեղ գտնի Պանթեոնում՝ Ֆրանսիայի Մեծերի կողքին։ Շարունակելով՝ Փարիզի քաղաքապետն ընդգծեց, որ ներկայումս էլ արցախահայությունն է 72 օր շարունակ աննկուն կամքով դիմադրում Ադրբեջանի շրջափակմանը՝ համերաշխության և զորակցության խոսքեր հղելով նրանց։
 
ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Փարիզի քաղաքապետին և Փարիզի 20-րդ թաղամասի քաղաքապետարանին, Միսաք Մանուշյանի և «Դիմադրության» նրա զինակիցների կողքին նաև Ֆրանսիայի ազատությանն իրենց կյանքը նվիրած բազմաթիվ հայերի հիշատակը հավերաժացնելու համար, որոնք հայ-ֆրանսիական բազմադարյա բարեկամության վառ խորհրդանիշներ են և հայ և ֆրանսիացի ժողովուրդների համընդհանուր արժեքների աննահանջ պաշտպաններ։ Շեշտեց, որ Մանուշյանն այսօր մարմնավորում է նաև իր հայրենիքում ազատ և արժանապատիվ ապրելու համար ավելի քան երկու ամիս բացարձակ շրջափակմանը խիզախորեն դիմադրող Արցախի հայությանը։
 
Զինվորական կարգով ոգեկոչված Միսաք Մանուշյանի և նրա խմբի անդամների գնդակահարության 79-րդ տարելիցի միջոցառմանը ներկա էին Փարիզի փոխքաղաքապետներ, Ֆրանսիայի Աժագյին ժողովի պատգամավորներ, Սենատի անդամներ, Փարիզի ավագանու անդամներ, նախկին մարտիկների, ներառյալ՝ ֆրանսահայ զինվորականների ասոցիացիաների, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ, Փարիզի բազմաթիվ բնակիչներ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: