• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Դիմադրության շարժման հերոս Միսաք Մանուշյանին նվիրված գիտաժողով Ֆրանսիայի Սենատում

18 փետրվարի, 2023

Փետրվարի 18-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց Ֆրանսիայի Սենատում կազմակերպված «Օտարերկրացիները դիմադրության շարժման մասնակից։ Ի պաշտպանություն Միսաք Մանուշյանի՝ Պանթեոն մուտքի նախաձեռնությանը» խորագրով գիտաժողովին։

Գիտաժողովին հնչեցին Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի և Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի ուղերձները։ Խոսքով հանդես եկան Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության նախկին մարտիկների և հիշատակի հարցերով պետնախարար Պատրիսիա Միրալեսը և Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։

Գիտաժողովը կազմակերպվել էր սենատոր Պիեռ Ուզուլիայի, Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնի, «Աշխարհիկ միություն» կազմակերպության նախագահ Ժան-Պիեռ Սակունի և Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի տնօրեն Դենի Պեշանսկու նախաձեռնությամբ։ Գիտաժողովին զեկույցներով հանդես եկան ֆրանսիացի անվանի պատմաբաններ՝ իրենց ելույթներում անդրադառնալով Դիմադրության շարժման օտարազգի մասնակիցներին, նրանց մեծարման և հիշատակի հավերժացման կարևորությանը։ Գիտաժողովի մասնակիցներն իրենց ելույթներում ընդգծեցին դիմադրության շարժման հերոս, ֆրանսահայ գործիչ Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի Պանթեոնում վերահուղարկավորելու կարևորությունը՝ կոչ անելով Ֆրանսիայի նախագահին հավանություն տալ այս նախաձեռնությանը։

Շնորհակալություն հայտնելով գիտաժողովի կազմակերպիչներին՝ դեսպան Տոլմաջյանն իր ելույթում անդրադարձավ Միսաք Մանուշյանի և նրա մարտական ընկերների բացառիկ սխրանքին՝ նշելով, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրած Միսաք Մանուշյանը, չլինելով Ֆրանսիայի քաղաքացի, ինչպես իր զինակից ընկերների մեծ մասը, կամավոր մասնակցություն է ունեցել նացիզմի դեմ պայքարին և իր կյանքը նվիրաբերել հանուն Ֆրանսիայի ազատության։ Դեսպանն ընդգծեց, որ հերոսական դիմադրության այդ նույն ոգով են այսօր տոգորված շուրջ երկու ամիս շարունակ արգելափակման մեջ հայտնված Արցախի 120 000 հայերը, ովքեր, չնայած Ադրբեջանի կողմից պարտադրված շրջափակմանը, շարունակում են դիմակայել՝ հանուն ազատության ու արժանապատվության և հավատալ արդարության ու խաղաղության հաղթանակին։

Դեսպան Տոլմաջյանն իր խոսքում նաև երախտագիտություն հայտնեց Միսաք Մանուշյանի աճյունը Ֆրանսիայի Պանթեոնում վերահուղարկավորելու նախաձեռնության ջատագովներին՝ նշելով, որ Մանուշյանի խմբի մեծարմամբ Ֆրանսիան իր երախտիքն է հայտնում բոլոր նրանց, ովքեր, ծնված լինելով օտար հողում, իրենց կյանքը նվիրաբերել են հանուն Ֆրանսիայի ազատության և Ֆրանսիայի արժանի զավակ դարձել թափված արյամբ։ Դեսպանը նաև ընդգծեց այս նախաձեռնության կարևորությունը՝ որպես խորհրդանիշ հայ և ֆրանսիացի ժողովուրդներին միավորող հազարամյա բարեկամության, որն առավել ամուր է՝ Միսաք Մանուշյանի նման բացառիկ և վառ անհատների շնորհիվ:

Գիտաժողովն առցանց հասանելի է հետյալ հղումով՝ https://www.youtube.com/@unitelaique1203/videos

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: