• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Արցախի անկախության օրվա կապակցությամբ հանդիսավոր միջոցառում Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնում

02 սեպտեմբերի, 2022

Սեպտեմբերի 2-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց Արցախի անկախության օրվա կապակցությամբ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի խորհրդի կողմից կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, որի շրջանակներում համերգով հանդես եկավ Արցախի կամերային նվագախումբը։

Միջոցառմանը ներկա էին Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի խորհրդի նախագահ Լորան Վոքիեն, Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, քաղաքապետեր, շրջանային խորհրդի անդամներ, Ֆրանսիայի հայկական ասոցիացիացիների և կազմակերպությունների, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։

Միջոցառման պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի խորհրդի նախագահ Լորան Վոքիեն, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

Իր խոսքում դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց Օվերնյ-Ռոն-Ալպ ռեգիոնի խորհրդի նախագահ Լորան Վոքիեին` Արցախի անկախությանը նվիրված երեկոյի նախաձեռնության և այդ կապակցությամբ Արցախի կամերային նվագախմբին հրավիրելու համար։ Հայաստանի դեսպանն իր ջերմ երախտագիտությունը հայտնեց ռեգիոնին՝ Արցախին և արցախահայությանը ցուցաբերած շարունակական աջակցության համար՝ ընդգծելով, հատկապես, ռեգիոնի խորհուրդի կողմից՝

Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի օրերին ի նպաստ Արցախի անկախության ճանաչման ընդունված որոշումն ու պատերազմի հումանիտար հետևանքների հաղթահարման համար տրամադրված մարդասիրական օգնությունը։ Դեսպան Տոլմաջյանը նշեց նաև, որ Արցախի կամերային նվագախմբի կատարմամբ նման խորհրդանշական համերգի կազմակերպումն այդ շարունակական աջակցության և համերաշխության ևս մեկ դրսևորում է։

Համերգի ընթացքում հնչեցին Կոմիտաս վարդապետի, Առնո Բաբաջանյանի, հայ և օտարազգի այլ անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունները։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: