• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց ԻՆԱԼԿՈ-ի հիմնադրամի պաշտոնական բացման արարողությանը

16 հունիսի, 2022

Հունիսի 16-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտին (INALCO/ԻՆԱԼԿՈ) կից՝ ԻՆԱԼԿՈ-ի հիմնադրամի պաշտոնական բացման արարողությանը։ Հիմնադրամը տեղակայվել է ԻՆԱԼԿՈ-յի պատմական շենքում և ստեղծվել է՝ ակադեմիական ծրագրեր ֆինանսավորելու նպատակով։

Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, նրանց թվում՝ օտարերկրյա դեսպաններ, դիվանագետներ, պետական համակարգի ներկայացուցիչներ, համալսարանականներ, գիտական աշխարհի ներկայացուցիչներ, ԻՆԱԼԿՈ-ի նախկին շրջանավարտներ հանդիսացող Ֆրանսիայի և այլ երկրների պետական, քաղաքական գործիչներ։

Պաշտոնական ելույթներով հանդես եկան ԻՆԱԼԿՈ-ի ռեկտոր Ժան-Ֆրանսուա Հյուշեն, Հիմնադրամի նախագահ Ֆիլիպ Ադվանին: Վերջիններս իրենց ելույթներում անդրադարձան նաև ԻՆԱԼԿՈ-ում հայագիտության դասավանդմանը՝ նշելով, որ ԻՆԱԼԿՈ-ում հայերենը հանդիսանում է հիմնադիր չորս լեզուներից մեկը և դասավանդվում է գրեթե ինստիտուտի ստեղծումից ի վեր՝ սկսած 1798 թվականից։ Վերջիններն ընդգծեցին, որ հայագիտական առարկաների դասավանդումը շարունակում է վայելել հաստատության վարչակազմի և դասախոսական անձնակազմի լայն աջակցությունը։ Երեկոյի ընթացքում կայացած համերգի ժամանակ, տարբեր մշակույթներ ներկայացնող երաժշտական ստեղծագործությունների հետ մեկտեղ, հնչեցին նաև հայկական ժողովրդական գործիքների կատարմամբ հայկական ազգային մեղեդիներ։

Ծանոթություն. Ֆրանսիայի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտը՝ ԻՆԱԼԿՈ-ն ստեղծվել է 1669թ.։ ԻՆԱԼԿՈ-ում հայոց լեզուն դասավանդվում է 1798թ.-ից։ Այն Հայաստանից դուրս միակ բուհական հաստատությունն է, որտեղ համալսարանական ողջ ցիկլով՝ բակալավրիատից մինչև մագիստրատուրա ներառյալ, դասավանդում են հայոց լեզուն, գրականությունը, (արևմտահայերեն և արևելահայերեն), ինչպես նաև հայագիտական առարկաները՝ հայոց պատմություն, սփյուռքի պատմություն, հայկական արվեստի պատմություն, թարգմանություն։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: