• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Հավակնություններ` Ֆրանսիա-Հայաստան» համաժողովի բացման արարողությանը

18 հնս, 2025

Մարտի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում Փարիզում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆրանսիայի ԱԳ լիազոր նախարար Ժան-Բատիստ Լըմուանի համանախագահությամբ անցկացվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «Հավակնություններ` Ֆրանսիա-Հայաստան»  համաժողովի բացման արարողությանը:

Համաժողովի մեկնարկին  իր ելույթում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը անդրադարձել է հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման հեռանկարներին՝ ընդգծելով, որ երկու ժողովուրդների միջև ձևավորված հարյուրամյակների պատմություն ունեցող ավանդական կապերը կարևոր հիմք են հանդիսացել հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների զարգացման համար: 

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ չնայած 30-ամյա հայ-ֆրանսիական հարուստ օրակարգին՝ առկա են համագործակցության ընդլայնման մեծ հնարավորություններ, մասնավորապես՝ տնտեսական, ենթակառուցվածքների, կրթական, առողջապահական, մշակութային և այլ ոլորտներում: 

Շեշտվել է, որ առկա է երկուստեք վճռականություն՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների ոգով ընդլայնելու հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը՝ այն համահունչ դարձնելով երկու ժողովուրդների բարեկամությանն ու բարձրաստիճան սերտ քաղաքական երկխոսության մակարդակին։

Որպես տնտեսական օրակարգի զարգացման կարևոր հանգրվան առանձնահատուկ կարևորվել է  նախորդ տարվա դեկտեմբերին Փարիզում կայացած տնտեսական հարցերով աշխատանքային խմբի համատեղ հանդիպումն ու հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հնգամյա ճանապարհային քարտեզի ստորագրումը:

Ամփոփելով ելույթը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերություններն իրենց 30-ամյակն են թևակոխում կարևոր ձեռքբերումներով, որոնց խորացման ու ամրապնդման համար առկա է  երկկողմ պատրաստակամություն և մեծ ներուժ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: