• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Բիարիցում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան

29 հոկտեմբերի, 2021

Ս.թ. հոկտեմբերի 29-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց Ֆրանսիայի Բիարից քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը:

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին և ելույթներով հանդես եկան, Բիարիցի քաղաքապետ Մեդեր Արիստոգին, Բայոնի ենթապրեֆեկտ Ֆիլիպ Լը Մուան Սուրզուրը, ինչպես նաև "Ագուր Արմենիա" հայկական կազմակերպության նախագահ Կլեման Պարաքյանը: Միջոցառմանը ներկա էին նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վենսան Բրյուն, մերձակա քաղաքների մունիցիպալ խորհուրդների ներկայացուցիչներ, հասարակական գործիչեր, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Իր ելույթում դեսպան Տոլմաջյանը երախտագիտություն հայտնեց Բիարիցի քաղաքապետին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի տեղադրման կապակցությամբ՝ ընդծելով հիշողության և ոգեկոչման կարևորությունը՝ հանուն Հայոց ցեղասպանության մեկ և կես միլիոն անշիրիմ զոհերի, արցախյան պատերազմի նահատակների, ինչպես նաև՝ ընդդեմ ժխտողականության, որն, անպատժելիության հետ զուգակցված, դուռ է բացում նոր ոճիրների առջև, ինչի ականտեսն եղանք և Արցախյան պատերազմում:

Նույն օրը դեսպան Տոլմաջյանը հանդիպում ունեցավ Բիարիցի քաղաքապետ Մեդեր Արիստոգիի հետ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Բիարիցում առկա փոքրաթիվ, բայց ակտիվ հայ համայնքի դերակատարությանը ինչպես քաղաքի մշակութային, տնտեսական, հասարակական կյանքում, այնպես էլ հայ-ֆրանսիական բարկամական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններում:

Քաղաքապետի խնդրանքով՝ դեսպան Տոլմաջյանը ներկայացրեց 2020թ Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: