• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Դեսպան Հասմիկ Տոլմաջյանը հյուրընկալվեց ֆրանսահայ գեղանկարչուհի Ասիլվային

12 հոկտեմբերի, 2021

Հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը «Դանիել Հանեմյան» ցուցասրահում հյուրընկալվեց ֆրանսահայ գեղանկարչուհի, քանդակագործ, փորագրող Ասիլվային (Սիլվա Առաքելյան, ծնվել է 1937թ. Ստամբուլում, ապրում և ստեղծագործում է Փարիզում), ծանոթացավ նկարչուհու վերջին շրջանի ստեղծագործություններին։

Դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց Ասիլվային հայրենիքի հետ կապն արվեստի կամուրջներով ամուր պահելու համար, որի մասին են վկայում մայրաքաղաք Երևանի բազմաթիվ թանգարաններում՝ Հայաստանի ազգային պատկերասրահից սկսած մինչև Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում ցուցադրված ֆրանսահայ նկարչուհու ստեղծագործությունները։

Շնորհակալություն հայտնելով՝ նկարչուհի Ասիլվան տեղեկացրեց, որ 2022թ. ապրիլին հերթական ցուցահանդեսով հանդես է գալու Երևանում, որի հասույթը մտադիր է տրամադրել Արցախյան երկրորդ պատերազմում վիրավորված զինվորներին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: