• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Կլամարում անցկացվեց Հայաստանին և Արցախին նվիրված փառատոն

02 հոկտեմբերի, 2021

Ս․թ․ հոկտեմբերի 2-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց 2014 թվականից ի վեր Կլամարի քաղաքապետարանի կողմից կազմակերպվող՝ Հայաստանին և Արցախին նվիրված փառատոնին։
Փառատոնի բացմանը ելույթներով հանդես եկան Կլամարի փոխքաղաքապետներ Սերժ Քեհյայանը, Ժակլին Մինասյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Սուսաննա Ադամյանը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, փառատոնի հատուկ հրավիրյալ՝ ֆրանսահայ գրող, լրագրող Շառլ Վիլնյովը։

Տաղավարներում ներկայացված էին Արցախի դեմ պատերազմից տուժած ընտանիքներին, վիրավոր զինվորներին աջակցություն տրամադրող «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆրանսիական մասնաճյուղի, «Ազնավուր» հիմնադրամի, «Santé Arménie», «Կապույտ խաչ» ֆրանսահայ կազմակերպությունների գործունեությունը։ Կազմակերպված էր նաև ֆրանսահայ հեղինակների ստեղծագործությունների, ժողովրդական արվեստի գործերի ցուցադրություն-վաճառք, ինչպես նաև հայկական խոհանոցի, գինիների համտես։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: