• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների հետ

19 հնս, 2025

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորների գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց ֆրանսիացի օրենսդիրների այցը և արցախահայության համար կարևոր այս ժամանակաշրջանում ցուցաբերված համերաշխությունը: Ֆրանսիացի օրենսդիրները կիսվեցին իրենց այցի շրջանակներում Հայաստանի և Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների հետ ունեցած հանդիպումների տպավորություններով:

Հանդիպման առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակն էր: Նախարար Մնացականյանը հյուրերի ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական զինված ուժերի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումների և բազմաթիվ պատերազմական հանցագործությունների վրա, ի թիվս այլոց ընդգծելով միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը, ռազմագերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքն ու սպանությունը:

Անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի աճող բացասական ներգրավվածությանը, որն արտահայտվում է վերջինիս կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմատեխնիկական ուղղակի աջակցությամբ և հակամարտության գոտում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայմամբ, նախարար Մնացականյանը շեշտեց, որ այդօրինակ դերակատարությունն ոչ միայն անմիջական սպառնալիք է Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգությանը, այլ տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:

Այս համատեքստում նախարար Մնացականյանը բարձր գնահատեց Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների ջանքերը թուրք-ադրբեջանական ագրեսիայի դատապարտման և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչման կարևորության բարձրաձայնման գործում:

Կողմերն ընդգծեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի անհապաղ դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների անվերապահ կյանքի կոչման անհրաժեշտությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: