• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայի 176 պատգամավորների, սենատորների, քաղաքապետների բաց նամակը

07 հոկտեմբերի, 2020
Ֆրանսիայի 176 պատգամավորների, սենատորների, քաղաքապետների բաց նամակը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ֆրանսիայի 176 պատգամավորների, սենատորների, քաղաքապետների բաց նամակը

Ադրբեջան-Հայաստան․ Ֆրանսիան պետք է դուրս գա իր չեզոքությունից

Ստորագրածների թվում են մասնավորապես՝ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին, Օվերնյը-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն, Իլ-դը-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը, Պրովանս-Ալպ-ԿոտԴ’Ազյուր շրջանի նախագահ Ռենո Մյուզելիեն, Մարսելի քաղաքապետ Միշել Ռուբիրոլան, Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի նախագահ Մարտին Վասալը, Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը, Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը, Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին, Սենտ-Էտիենի քաղաքապետ Գաել Պերդրիոն, Ֆրանսիայի նախկին վարչապետ Բերնար Կազնյովը և այլն։

«Պետք է պահանջել Ադրբեջանից անհապաղ դադարեցնել բռնություններով ուղեկցվող ագրեսիան»

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ է սկսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։ Հայկական քաղաքակրթության օրրան հանդիսացող այս տարածքը, որի բնակչությունը պատմության ընթացքում մշտապես հիմնականում հայերից է բաղկացած եղել,իր ազատությունը վաստակելու դժվար գոյապայքար է մղել 1994թ․ դադարած պատերազմում։ Սակայն հակամարտությունը դեռևս լուծված չէ,և անասելի բռնությամբ ուղեկցող Ադրբեջանի նախահարձակ գործողություններին ականատես ենք լինում շփման գծի ողջ երկայնքով։ Այն, որ դրանք օրեր անց դեռ շարունակվում են, փաստում է միջազգային միջնորդական ջանքերի ձախողման մասին։ Իր հերթին, ֆրանսիական դիվանագիտությունը ջանք չի խնայում խաղաղ հանգուցալուծման հասնելու համար։ Մինչդեռ վերջին շրջանի իրադարձությունների լույսի ներքո Ֆրանսիան պետք

է խորությամբ վերանայի իր ռազմավարությունը։

Ադրբեջանի բանակն ընթացիկ տարվա հուլիսի 12-ին մի քանի օր տևած մեկ այլ հարձակում էր գործել այս անգամ ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի դեմ, որի սահմանները միաձայն ճանաչված են միջազգային հանրության կողմից։ Այդ ագրեսիան հարձակում էր Ֆրանսիայի բարեկամ երկրի՝ Հայաստանի դեմ, որի հանդեպ մենք պատմական և համընդհանուր պատասխանատվություն ունենք՝ հաշվի առնելով հայ ժողովրդի դեմ իրագործված 1915թ․Ցեղասպանությունը։ Պատասխանատվություն, որը մեզ պետք է մղի դուրս գալ բացարձակապես անընդունելի չեզոքությունից, այն իրավիճակներում, երբ օրեր շարունակ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի քաղաքացիական բնակչությունը հարձակումների թիրախ է դառնում։

Բացի այդ, նոր իրադրություն է ստեղծվել նաև Թուրքիայի դերով, որն այսուհետ բացահայտ կերպով ներգրավված է հակամարտությունում։ Ընթացիկ տարվա հուլիսին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից ի վեր Թուրքիան Ադրբեջանին սատարող ռազմատենչ իր հայտարարություններով մեծ թափով բորբոքում է հակամարտությունը։

Այս տարվա սեպտեմբերի 24-ին, այսինքն՝ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայից երեք օր առաջ, Սիրիայի մարդու իրավունքների դիտարանն ահազանգել է Սիրիայից գրոհայինների, եթե չասենք ջիհադիստների՝Ադրբեջան Թուրքիայի տարածքով տեղափոխելու մասին, որտեղ վերջիններս տեղակայված էին՝ մասնավորապես քրդական բնակչությունը վերացնելու նպատակով։ Հենց այդ ահաբեկիչների դեմ է ներկայումս պայքարում հայ ժողովուրդը։ Պաշտոնական Անկարայի այս կեցվածքը համահունչ է միջազգային բազմակողմ կառույցների դեմ ոտնձգություն կատարելու թուրքական ռազմավարությանը՝ պարբերաբար ուժ կիրառելու իր քաղաքականությունն առաջ մղելու համար։

Այդ իրադարձությունների համատեքստում, հարկ է արձանագրել, որ չեզոքության տիրույթը, որտեղ Ֆրանսիան տասնամյակների ընթացքում ջանացել է խաղաղության տանող ճանապարհ կառուցել, այլևս գոյություն չունի։ Այսուհետ այդ չեզոքությունն ավելի շատ անպատժելիության երաշխիքներ է ստեղծում Ադրբեջանի և նրա դաշնակից Թուրքիայի հետ համատեղ ագրեսիաների համար, քան լծակներ՝ հակամարտության համաձայնեցված հանգուցալուծման որոնումներում։

Այս փաստերը հաշվի առնելով՝ մենք կարծում ենք, որ ֆրանսիական դիվանագիտությունը պետք է վերանայի իր ռազմավարությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։ Ֆրանսիան պետք է խստիվ դատապարտի Ադրբեջանի ագրեսիան և պահանջի Ադրբեջանից անհապաղ դադարեցնել բռնություններով ուղեկցվող ռազմական գործողությունները՝ հստակ բարձրաձայնելով, որ հակառակ դեպքում Ֆրանսիան լիովին կսատարի Լեռնային Ղարաբաղի իշխանություններին և իր այդ դիրքորոշումը կամրագրի Լեռնային Ղարաբաղի լեգիտիմությունը լիակատար և հիմնովին ճանաչելով։

Վերոնշյալ բաց նամակը ստորագրած Ֆրանսիայի քաղաքապետների, պատգամավորների, սենատորների ամբողջական ցանկը հասանելի է https://www.lejdd.fr/.../hidalgo-pecresse-rubirola-ou... հղումով։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: