• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձին

24 սեպտեմբերի, 2019

Սեպտեմբերի 24-ին InterContinental Paris Le Grand հյուրանոցի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձին:

Միջոցառմանը մասնակցում էին Ֆրանսիայի ազգային կրթության և երիտասարդության պետքարտուղար Գաբրիել Ատալը, բազմաթիվ սենատորներ և Ազգային ժողովի պատգամավորներ, արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, Փարիզում հավատարմագրված դեսպաններ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, գործարար և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, հայ համայնքային կազմակերպությունների ղեկավարներ:

Ողջույնի խոսքում դեսպան Հասմիկ Տոլմաջյանն անդրադարձավ Հայաստանի անկախ պետականության վերականգնման խորհրդին և նշանակությանը՝ ընդգծելով նաև, որ Հայաստանի անկախությանբ և երկու երկրների միջև միջպետական առանձնաշորհյալ հարաբերությունների հաստատմամբ նոր լիցք հաղորդվեց հայ և ֆրանսիացի ժողովուրդներին միավորող բազմադարյա բարեկամական կապերին:

Դեսպանը կարևորեց երկու երկրների բարձրագույն ղեկավարության միջև հաստատված սերտ քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական ինչպես նաև տեղական իշխանությունների մակարդակով հաստատված գերազանց համագործակցությունը, անդրադարձավ տնտեսական, մշակութային, բարձր տեխնորոլգիաների կրթական ոլորտներում հաստատված սերտ փոխգործակցությանը, որի իբրև լավագույն օրինակ մատնանշելով, Երևանում Ֆրանսիական համալսարանը և Փարիզում ԹՈՒՄՈ կենտրոնի բացումը։

Կարևորվեց Ֆրանսիայի ներգրավվածությունը արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:

Հայաստանի դեսպանը նշեց, որ Հայաստանը չի մոռանում, որ Ֆրանսիան աշխարհում առաջին պետությունն է, որն օրենքի ուժով է ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև մեծապես գնահատում է Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ և հրամանագրով ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության հիշատակի պաշտոնական օր հռչակումը:

Ամփոփելով իր ելույթը՝ Հասմիկ Տոլմաջյանը նշեց, որ այսօր, առավել քան երբևէ, Ֆրանսիան սպասված է Հայաստանում՝ իր մասնակցությունը բերելու դինամիկ և ստեղծագործ երիտասարդության գործուն աջակցությամբ իրականացվող մեր երկրի վերափոխման այս կարևոր գործընթացին և վստահություն հայտնեց, որ համատեղ գրվելու են ֆրանս-հայկական բարեկամության նոր, կարևոր էջեր:

Ֆրանսիայի կառավարության անունից հնչեցված իր ելույթում Գաբրիել Ատալը նշեց. "Ձեր կառավարությունն այժմ զբաղված է աննախադեպ բարեփոխումներով, որոնք ավելի ժամանակակից կդարձնեն երկիրը և կբարելավեն հայ ժողովրդի ամենօրյա կյանքը: Իմացեք, որ Ֆրանսիան կանգնած է նոր Հայաստանի կողքին և Հայաստանն այն երկրներից է, որոնց նկատմամբ Ֆրանսիան և ֆրանսիացիներն ունեն առանձնահատուկ կապվածություն: Հայաստանն առանձնանում է նաև Ֆրանկոֆոնիայի հարցերով տարբեր մակարդակներով իր ներգրավվածությամբ և նախորդ տարի Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը դրա մեծ վկայությունն էր":

"Մեր երկկողմ երկխոսությունն առանձնանում է բոլոր ոլորտներում իր դինամիզմով: Քաղաքական առումով Ֆրանսիան ակտիվորեն ներգրավված է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցված լուծում գտնելու հարցում: Մենք գիտենք այս հարցի կարևորությունը բոլոր հայերի, հայկական ծագմամբ բոլոր մեր համաքաղաքացիների համար: Տնտեսական առումով դեռ շատ բան կա անելու, բայց մենք ջանում ենք ուժեղացնել ֆրանսիական ընկերությունների ներկայությունը Հայաստանում՝ մասնավորապես նոր տեխնոլոգիաների ոլորտում":
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: