• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Փարիզում

03 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 3-ին Փարիզի «InterContinental le Grand» հյուրանոցի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 27-ամյակին:

Բարձրաստիճան հյուրերի թվում էին Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը, Ֆրանսիայի Ազգային Ժողովի փոխնախագահներ, պատգամավորներ, սենատորներ, ԱԺ-ում և Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբերի նախագահները, շրջանային և քաղաքային խորհուրդների ղեկավարներ, Հայաստանյաց առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդը, Ֆրանսիայում, ՅՈԻՆԵՍԿՕ-ում, Ֆրանկաֆոնիայի միջազգային կազմակերպությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ֆրանսիացի և ֆրանսահայ հասարակական, մշակութային գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, համայնքի անդամներ:

Իր ուղերձում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանն անդրադարձավ Հայոց պետականության վերականգնման նշանակությանը, հայ-ֆրանսիական դարավոր բարեկամական հարաբերություններին և դրանց հետագա զարգացման և ամրապնդման ուղղությամբ համատեղ ձեռնարկվելիք քայլերին: Կարևորվեց, մասնավորապես, 2800-ամյա Երևանի կողմից Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի հյուրընկալումը և Ֆրանսիայի նախագահի այցը:

Իր ուղերձում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը նաև հարգանքի տուրք մատուցեց Շառլ Ազնավուրին՝ ընդգծելով, որ Ազնավուրը եղել է Հայաստանի անկախության բոլոր 27 տարիների դժվարությունների, զրկանքների, բայց միևնույն ժամանակ հաջողությունների ու հաղթանակների անբաժան ուղեկիցը, նրա վերածննդի և լուսավոր ապագայի աներեր հավատավորը:

Ֆրանսիայի կառավարության անունից ուղերձով հանդես եկավ Արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը: Նա ջերմորեն շնորհավորեց Հայաստանին անկախության 27-ամյակի կապակցությամբ՝ կարևորելով հայ-ֆրանսիական համագործակցությունը քաղաքական, տնտեսական, կրթական ոլորտներում:

Պետքարտուղարը կարևորեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեությունը՝ այն համարելով Ֆրանսիայի և Հայաստանի համագործակցության գոհարը: Նա ընդգծեց նաև թվային տեխնոլոգիանների ոլորտում համագործակցության կարևորությունը, Փարիզում Թումո կենտրոնի բացումը, Երևանում անցկացվելիք Ֆրանոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը: Ժան-Բատիստ Լըմուանը նշեց նաև, որ Ֆրանսիայի կառավարությունը, ինչպես և ծրագրել էր, կաջակցի Երևանում Ազնավուրի հիմնադրամի գործունեությանը, որը կխորհրդանշի հայ-ֆրանսիական հարուստ կապերը, ինչպես որ դրանք խորհրդանշում էր Ազնավուրը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: