• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցեց Հայաստանի Անկախության տոնին նվիրված միջոցառումներին

22 սեպտեմբերի, 2018
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցեց Հայաստանի Անկախության տոնին նվիրված միջոցառումներին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հայաստանի անկախության 27-ամյակի կապակցությամբ, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը մասնակցեց մի շարք միջոցառումների:

Սեպտեմբերի 21-ին դեսպան Տոլմաջյանը բացման խոսքով հանդես եկավ դեսպանության և Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի Ֆրանսիայի ներկայայուցչության հետ համատեղ կազմակերպված հանդիպում-քննարկմանը, որը նվիրված էր Հայաստանում ստեղծված նոր իրողությունների պայմաններում տնտեսական զարգացման հնարավորությունների արդյունավետ օգտագործմանը և Ֆրանսահայ գործարարների ներգրավմանը: Դեսպանը ներկայացրեց Հայաստանի նոր կառավարության տնտեսական առաջնահերթությունները, ինչպես նաև տնտեսական քաղաքականության առանցքային ուղղությունները:

Նույն օրը ՀԲԸՄ և Նուվել դ'Արմենի ամսագրի կողմից համատեղ կազմակերպված «Rendez-vous «Nouvelles d'Arménie» (Նուվել դ'Արմենի ժամադրություն) հանդիպում-բանավեճին դեսպանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը, հայ-ֆրանսիական հարաբերությունները՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ս.թ սեպտեմբերի 14-ի Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի լույսի ներքո և Ֆրանսիայի Նախագահ Մակրոնի՝ Հայաստան կատարելիք պետական այցի նախաշեմին, ինչպես նաև Արցախի հիմնախնդրի կարագավորման գործընթացը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունները և այլն: Դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Սեպտեմբերի 22-ին Հասմիկ Տոլմաջյանը հարցազրույց տվեց «ԱՅԲ ՖՄ» Ֆրանսիայի հայկական ռադիոյին, որի ընթացքում անդրադարձ կատարեց անկախության տարիներին Հայաստանի ձեռքբերումներին, երկրի առջև ծառացած նոր մարտահրավերներին, ֆրանսահայ համայնքի դերակատարությանը և խնդիրներին, դեսպանության գործառույթներին և այլն:

Տեղեկանք. ՀԲԸՄ և Նուվել դ'Արմենի ամսագրի կողմից համատեղ կազմակերպված «Rendez-vous «Nouvelles d'Arménie» (Նուվել դ'Արմենի ժամադրություն) հանդիպում-բանավեճին հրավիրվում են ծագումով հայ կամ հայկական իրականությանը, հայությանը հետաքրքրող թեմաներին առնչվող հայտնի մտավորականներ, պաշտոնյաներ, գործիչներ և այլն, օրինակ, Ֆրանսիայի Ազգային Ժողովի ծագումով հայ պատգամավորները, Բեռնար-Անրի Լեվին, իսկ ս.թ. դեկտեմբերի 7-ին կայանալիք հանդիպման հյուրն է լինելու Բեռնար Կուշները:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: