• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի աշխատանքային այցը Լիոն

22 հունիսի, 2018
Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի աշխատանքային այցը Լիոն
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հունիսի 21-ից 22-ը Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Լիոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեց Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին, Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահ Քրիստոֆ Գիյոտոյին, Ֆրանսիայի փոքր և միջին ձեռնարկատերերի կոնֆեդերացիայի (ՖՓՄՁԿ) միջազգային հարցերով փոխնախագահ Ֆրանսուա Տուրկային, Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժաք Կոմբիին:

Լիոնի քաղաքապետի հետ հանդիպմանը կողմերը բարձր գնահատեցին Հայաստանի և Ֆրանսիայի, հատկապես Երևանի ու Լիոնի միջև առանձնահատուկ հարաբերությունները: Զրուցակիցները քննարկեցին ս.թ. մարտին Լիոնի քաղաքապետի՝ Երևան կատարած այցի արդյունքները, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Անդրադարձ կատարվեց հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի նախատեսվող այցին, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակներում կազմակերպվելիք Տնտեսական ֆորումին և Ֆրանկոֆոնիայի ավանին Լիոնի ներկայացուցիչների մասնակցությանը:

Ռոն դեպարտամենտի խորհրդի նախագահի հետ հանդիպման ընթացքում կարևորվեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի գործունեությունը: Դեսպան Տոլմաջյանը և դեպարտամենտի խորհրդի նախագահ Գիյոտոն պայմանավորվածություն ձեռք բերեցին զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու շուրջ՝ ընդգծելով այս տարի ապրիլից գործող Երևան-Լիոն ուղիղ չվերթի կարևորությունը:

ՖՓՄՁԿ փոխնախագահի հետ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան 2017թ. հոկտեմբերին կոնֆեդերացիայի պատվիրակության՝ Հայաստան կատարած այցի արդյունքներին և համաձայնեցին հետագա աշխատանքներ տանել համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ:

Լիոն 3 համալսարանի նախագահի հետ հանդիպմանը կարևորվեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման և Հայաստանում ֆրանկոֆոնիայի տարածման գործում: Քննարկվեց հայ ուսանողների ներգրավմամբ տնտեսական կապերի ընդլանմանն ուղղված միջոցառումների կազմակերպման հնարավորությանը:

Դեսպանը նաև այցելեց Լիոնի Սուրբ Հակոբ Հայ առաքելական եկեղեցի և Մակարյան-Փափազյան հայկական ամենօրյա դպրոց, հանդիպեց եկեղեցու ծխական խորհրդի անդամներին: Գլխավոր հյուպատոսությունում դեսպանը հանդիպեց Կենտրոնական Ֆրանսիայի հայկական ասոցիացիաների և կազմակերպությունների նախագահների, Լիոն մետրոպոլի քաղաքային խորհուրդի, ինչպես նաև տնտեսության, մշակույթի և այլ ոլորտներում ակտիվ գործունեություն ծավալող հայազգի ներկայացուցիչների հետ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: