• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում

03 հունիսի, 2018

Հունիսի 3-ին Ալֆորվիլ քաղաքում կայացավ համերգային երեկո` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Վալ-դը-Մարն շրջանի պատգամավոր, Ազգային Ժողովի Ֆրանսիա-Հայաստան բաեկամական խմբի փոխնախագահ, Ալֆորվիլի նախկին քաղաքապետ Լյուկ Կարվունասը, Վալ-դը-Մարն դեպարտամենտի սենատոր Սոֆի Տայե-Պոլիան, Ալֆորվիլի քաղաքապետ Միշել Ժերշինովիչը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, միջոցառման կազմակերպիչներ ՀՅԴ Միջազգային բյուրոյի անդամ, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը և Ֆրանսիայի ՀՅԴ կուսակցության նախագահ Շարլ Փափազյանը:

Իր խոսքում դեսպան Տոլմաջյանն անդրադարձավ մայիսյան հերոսամարտերին և Հայաստանի առաջին Հանրապետության նշանակալի պատմական դերակատարությանը հայ ժողովրդի վերածննդի և հայոց պետականության վերականգնման գործում: Անդրադարձավ նաև հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը` խորհրդանշական համարելով Ֆրանսիայի` Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի` Հանրապետության տոնի օրերին Հայաստան կատարած այցը:

Մայիսի 22-ից հունիսի 3-ը Հայաստանի առաջին Հանրապետության և Սարդարապատի հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Ֆրանսիայի Ազգային Ժողովում, Փարիզի 5-րդ շրջանի քաղաքապետարանում, Գրենոբլում, Վիեննում, Մարսելում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: