• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի հանդիպումը Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի հետ

24 մայիսի, 2018

Մայիսի 24-ին դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպեց Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ:

Դեսպանն ընդգծեց հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների և բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ամրապնդման կարևորությունը: Դեսպան Տոլմաջյանը նշեց, որ Հայաստանում մեծապես կարևորում և սպասում են նախագահ Մակրոնի պետական այցին և Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, ինչպես նաև Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Լը Դրիանի առաջիկա այցին:

Կարևորվեց Ֆրանսիայի՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի դերակատարությունը Արցախի հիմնախնդրի կարգավորման գործում: Հատուկ շեշտվեց հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտությունը:

Դեսպանը ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները՝ ընդգծելով ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումը: Կարևորվեց նաև երկու երկրների հարաբերություններում միջխորհրդարանական համագործակցությունը, ներառյալ՝ խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը և փոխադարձ այցերը: Կողմերն անդրադարձան ս.թ. հունիսի երկրորդ կեսին բարեկամության խմբի պատվիրակության այցին Հայաստան:

Դեսպանը բարձր գնահատեց դեսպանության և բարեկամության խմբերի հետ մշտական և արդյունավետ կապն ու համագործակցությունը, ինչպես նաև պատասխանեց խմբի անդամների հարցերին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: