• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Ազգային Ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորների հայտարարությունը`

26 փետրվարի, 2018
Ազգային Ժողովի      Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատգամավորների հայտարարությունը`
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ի հիշատակ սումգայիթյան ջարդերի 30-րդ տարելիցին (Հարավային Կովկաս)

27/29 փետրվար 1988թ.

Սումգայիթ. անուն, որը կարծես հնչում է որպես հեռավոր և բոլորին անհայտ մի բնակավայր:

Մինչդեռ Հարավային Կովկասի (Ադրբեջան) այս բնակավայրն ապրեց կանանց, երեխաների և տղամարդկանց դեմ իրականացված բռնության և բարբարոսության երեք օր (27, 28 և 29 փետրվար, 1988), միայն այն պատճառով, որ նրանք հայ էին:

Այդ ժամանակաշրջանում Սումգայիթում ապրում էր 18.000 հայ:
Բայց քանի որ նրանք ունեին հայկական ծագում, չէին ապրում ճիշտ պետությունում, և որովհետև Խորհրդային Միության աստիճանական թուլացումը ազատություն էր տվել ինչպես ազգայնականերին, այնպես էլ այլոց հանդեպ բռնության և ատելության պոռթկումներին, այդ կանայք, երեխաները և տղամարդիկ սումգայիթյան զարհուրելի ջարդերի զոհը դարձան, որը մի խոսքով կարելի է անվանել «հայերի որս»:

Դրան հետևեց զանգվածային բռնագաղթը. 1988թ.-ից մինչ 1990թ., 400.000 հայ լքեց կովկասյան այդ շրջանը` թողնելով իրեն պատկանող բազմաթիվ գյուղեր ու հողեր:

1990թ. սեպտեմբերի 27-ին Խորհրդային Միության իշխանություններին ուղղված բաց նամակում, այնպիսի մտավորականեր ինչպիսիք են Ժակ Դերիդան, Լյուկ Ֆերրին, Յուրգեն Հաբերմանսը, Էմանուել Լենինասը, Պոլ Ռիկոր, դատապարտեցին այդ հակահայկական ջարդերը, որոնք կատարվել էին նման քրեական գործողություններն արդարացնող ազգայնական գաղափարախոսությամբ:

Որպես Ազգային ժողովում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամներ, մենք ցանկանում ենք հիշել Սումգայիթյան ջարդերի ընթացքում 30 տարի առաջ կատարված փաստերը:

Այս փաստերը չեն կարող մոռացվել: Դրանք չեն ստացել իրենց արդար գնահատականը:

Այս կոտորածն իր արձագանքն է գտնում Լեռնային Ղարաբաղի շրջանում գրեթե մշտական դարձած բռնություններում: Պատերազմը շարունակելու կոչերը և Ուրիշի հանդեպ ատելության սերմանումն անհանդուրժելի են:
Սումգայիթյան ջարդերի հիշատակման օրվա կապակցությամբ, մեր բարեկամության խումբը ղարաբաղյան հակամարտության բանակցային, խաղաղ եւ տեւական կարգավորման կոչ է անում` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ինչպես նաև ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների շրջանակներում:

Հայտարորությունը ստորագրողների ցանկը

Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի գրասենյակը.
- Խմբի նախագահ Ժակ Մարիլոսյան – Օ-դը- Սենի պատգամավոր
- Խմբի փոխնախագաները
Վալերի Բուայե- Բուշ դյու Ռոնի պատգամավոր
Լյուկ Կարվունաս- Վալ դը Մարնի պատգամավոր
Ժան Պրեր Կուբերտաֆոն- Դորդոնի պատգամավոր
Էլսա Ֆոսիյոն- Օ-դը-Սենի պատգամավոր
Գիյոմ Կասբարյան- Օր և Լուարի պատգամավոր
Ֆրանսու Միշել Լամբերտ- Բուշ դյու Ռոնի պատգամավոր
Մոհամեդ Լաքիլա- Բուշ դյու Ռոնի պատգամավոր
Ժան Միշել Մի- Լուարի պատգամավոր
Ան Լորանս Պետել- Բուշ դյու Ռոնի պատգամավոր
Ֆրանսուա Պուպոնի- Վալ դ’Ուազի պատգամավոր
Գի Տեսիե- Բուշ դյու Ռոնի պատգամավոր
Վիլիպ Վիժիե- Օր և Լուարի պատգամավոր

Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի անդամները

Էմանուել Անտուեն- Դրոմի պատգամավոր
Գաբրիել Ատտա- Բուշ դյու Ռոնի պատգամավոր
Մարին Բրենիե- Ալպ-Մարիտիմի պատգամավոր
Անն Բրյուներա- Ռոնի պատգամավոր
Կարոլ Բյուրո Բոնար- Լ’ Ուազի պատգամավոր
Դանիել Կազարյան- Ռոնի պատգամավոր
Միրել Կլապո- Դրոմի պատգամավոր
Ֆրանսուզ Դյումա- Գարի պատգամավոր
Նադիա Եսայան- Շերի պատգամավոր
Էմիլի Գերել- Վարի պատգամավոր
Բրիջիտ Կուստե- Փարիզի պատգամավոր
Ժան Քրիստոֆ Լագարդ- Սեն Սեն Դենիի պատգամավոր
Մարկ լը Ֆյուր- Կոտ դ’Արմորի պատգամավոր
Կոնստանս լը Գրիպ- Օ-դը-Սենի պատգամավոր
Մարի Ֆրանս Լորո- Վոկլյուզի պատգամավոր
Ալեքսանդրա Լուի- Բուշ դյու Ռոնի պատգամավոր
Սիլվեն Մայար- Փարիզի պատգամավոր
Ֆրանկ Մարլեն- Էսոնի պատգամավոր
Մոլ Պտի- Վալ դը Մարնի պատգամավոր
Լորիան Ռոսի- Օ-դը-Սենի պատգամավոր
Սիրա Սիլա- Սեն Մարիտիմի պատգամավոր
Սեֆան Տեստե- Սեն Սեն Դենիի պատգամավոր
Սեֆան Տրոմպիյ- Էնի պատգամավոր
Նիկոլա Տուրքուա- Վիեննի պատգամավոր
Օլիվիե Վերան- Իսերի պատգամավոր

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: