• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Էդվարդ Նալբանդյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի Նախարարական համաժողովի նախագահության փոխանցման հանդիսավոր արարողությանը

26 նոյեմբերի, 2017
Էդվարդ Նալբանդյանի ելույթը Ֆրանկոֆոնիայի Նախարարական համաժողովի նախագահության փոխանցման հանդիսավոր արարողությանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Այս պահին, երբ Հայաստանը ստանձնում է Ֆրանկոֆոնիայի Նախարարական համաժողովի նախագահությունը, հպարտության զգացում եմ ապրում Հայաստանի հանդեպ ցուցաբերված այս պատվի համար։

Մեկ անգամ ևս ցանկանում եմ խորին երախտագիտություն հայտնել Ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարներին Ֆրանկոֆոնիայի XVII գագաթնաժողովի անցկացումը մեր երկրին վստահելու համար։

Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար,
Հարգելի՛ գործընկերներ,

Մենք գիտակցում ենք, թե ինչպիսի վիթխարի աշխատանք է մեզ սպասում։ Առաջին հերթին, հարկավոր է ապահովել Գագաթաժողովի հաջողությունը՝ կազմակերպչական առումով։ Այս ուղղությամբ ակնկալում ենք սերտորեն համագործակցել Մադագասկարի նախագահության, Ձեզ հետ, տիկին Գլխավոր քարտուղար, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների և կառավարությունների հետ։

Ցանկանում եմ ջերմորեն շնորհակալություն հայտնել Մադագասկարի իմ գործընկերոջը։ Այսուհետ Հայաստանին և Մադագասկարին միացնում են ինչպես պատմական, այնպես էլ խորհրդանշական կապեր։

Հարգելի՛ գործընկեր,

Ֆրանկոֆոնիայի Նախարարական համաժողովի նախագահությունը Դուք ստանձնեցիք Հայաստանում, և այսօր արդեն Դուք եք այդ նախագահությունը փոխանցում Հայաստանին, էլ չասած այն մասին, որ հենց Անտանանարիվուում էր, որ որոշում կայացվեց Ֆրանկոֆոնիայի հաջորդ Գագաթաժողովը Երևանում անցկացնելու վերաբերյալ։

Ակնկալում ենք նաև համատեղ և մշտական աշխատանք իրականացնել Թունիսի հետ, որին Հայաստանը փոխանցելու է մեր Կազմակերպության հաջորդ Գագաթաժողովը կազմակերպելու պատիվն ու արտոնությունը։

Հարգելի՛ տիկին Գլխավոր քարտուղար,
Հարգելի՛գործընկերներ,

Մենք հենց այսպես ենք ընկալում համագործակցությունը մեր ֆրանկոֆոն ընտանիքի ներսում։ Մենք մտադիր ենք համատեղ աշխատանք իրականցնել Ձեր բոլորի հետ՝ Երևանի Գագաթաժողովի հաջողությունն ապահովելու համար, քանի որ այս Գագաթաժողովի հաջողությունը մեր բոլորի հավաքական հաջողությունն է, մեր ֆրանկոֆոն ընտանիքի ընդհանուր հաջողությունը։

Շնորհակալություն։

Այսպիսով Ֆրանկոֆոնիայի 34-րդ նախարարական համաժողովը հայտարարում եմ փակված։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: