• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում

03 մայիսի, 2017

Ապրիլի 28-ին հիշատակի միջոցառում անցկացվեց Ֆրանսիայի Ռեն քաղաքում:

Ներկա էին և ելույթներով հանդես եկան Իլ է Վիլենի շրջանային խորհրդի փոխնախագահ Կլոդին Դավիդը, Ռենի Գերաշնորհ Սրբազան Հայրը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ֆրանսահայեր:

Ապրիլի 30-ին Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում անցկացվեց Փարիզի մերձակա Իսի լե Մուլինո քաղաքում: Ներկա էին և ելույթներով հանդես եկան Իսի լե Մուլինոյի քաղաքապետ, պատգամավոր Անդրե Սանտինին, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Իսի լե Մուլինոյի քաղաքային խորհրդի անդամներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ֆրանսահայեր:

Մայիսի 3-ին Իսի լե Մուլինո քաղաքում տեղակայված Ֆրանսիայի փաստաբանների բարձրագույն դպրոցում տեղի ունեցավ հուշատախտակի բացման արարողություն` նվիրված 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված փաստաբան, պատգամավոր, գրող, պրոֆեսոր Գրիգոր Զոհրաբի և հայազգի այլ փաստաբանների: Ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Օ-դը-Սեն խորհրդի նախագահ Պատրիկ Դեվեջյանը, Իսի լե Մուլինոյի քաղաքապետ, պատգամավոր Անդրե Սանտինին, Փարիզի Փաստաբանական Պալատի նախագահ Ֆրեդերիկ Սիկարը, Հայ փաստաբանների ֆրանսիական միության նախագահ Վիրջինի Դյուզեն : Ներկա էին նաև Մեդոնի քաղաքապետ, Սենատոր Էրվե Մարսեյը, Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախը, համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Ոգեկոչման բազմամարդ միջոցառումներ են տեղի ունեցել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում` Արնուվիլում, Շավիլում, Սարսելում, Պլեսի Ռոբինսոնում, Կլամարում, Բորդոյում, Դեսինում և այլ քաղաքներում՝ Ֆրանսիայի պետական և տեղական մարմինների և ՀՀ դիվանագետների մասնակցությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: