• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում

25 ապրիլի, 2017

Ապրիլի 21-25-ը Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում անցկացվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բազմաթիվ ոգեկոչման միջոցառումներ:

Ապրիլի 21-ին Ֆրանսիայի հիշատակի միջոցառում անցկացվեց Փարիզի մերձակա Մեդոն քաղաքում: Ներկա էին և ելույթներով հանդես եկան Մեդոնի քաղաքապետ, Սենատի փոխնախագահ Էրվե Մարսելը, Շավիլի քաղաքապետ, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի անդամ Ժան-Ժակ Գիյեն, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ֆրանսահայեր:

Ապրիլի 22-ին հայոց նահատակներին հարգանքի տուրք մատուցվեց Փարիզի Հաղթական կամարի ներքո: Ֆրանսահայ նախկին ռազմիկների և դիմադրողականների միության կազմակերպմամբ՝ դեսպան Վ. Չիտեչյանի և ֆրանսիացի բազմաթիվ քաղաքական գործիչների գլխավորությամբ տեղի ունեցավ բազմամարդ քայլերթ Փարիզի Ելիսեյան դաշտեր կենտրոնական պողոտայով, որին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողություն:

Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նվագախմբի կատարմամբ Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի ունեցավ Հայաստանի դեսպանի կողմից Հաղթական կամարի հավերժական կրակի բորբոքման հանդիսավոր արարողությունը:

Ապրիլի 23-ին Փարիզի Աստվածամոր տաճարում անցկացվեց Սուրբ Պատարագ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի: Պատարագին ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում, Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ ֆրանսահայեր:

Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ընդունելություն քաղաքապետ Անն Իդալգոյի կողմից: Ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը: Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին Փարիզի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, բազմաթիվ քաղաքական և մշակութային գործիչներ, հարյուրավոր ֆրանսիացիներ և ֆրանսահայեր:

Դեսպան Չիտեչյանն իր ելույթում անդրադարձավ Հայոց Ցեղասպանության ժխտողականության դատապարտման և քրեականացման հարցին, ինչը կարևոր է ոչ միայն հայության համար, այլև ցեղասպանությունների կանխարգելման և մարդկության դեմ հանցագործությունների միջազգային պայքարի տեսանկյունից: Դեսպանն անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղում 2016թ. ապրիլի սկզբին ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի լայնածավալ խախտմանը: «Ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Արցախը երբևիցե չի կարող որևէ կարգավիճակով Ադրբեջանի Հանրապետության կազմում լինել, և որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը անշրջելի է»,-նշեց ՀՀ դեսպանը:

Ապրիլի 24-ին Փարիզի Երևանյան պուրակում՝ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի կոչով կայացավ Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված բազմահազարանոց հավաք, որում Ֆրանսիայի Հանրապետությունը ներկայացնում էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Հավաքին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Փարիզի 8-րդ շրջանի քաղաքապետ Ժանն դը Օտսերը, Ֆրանսիայի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, տարբեր քաղաքներից ժամանած քաղաքապետեր, ֆրանսահայ կառույցների ղեկավարներ: Ելույթներով հանդես եկան Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը:

Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով, Կոմիտասի արձանին այցելեց նաև Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնը, որը նախորդ օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլի հաղթողներից մեկն է:

Հավաքի պաշտոնական մասի ավարտից հետո հազարավոր մասնակիցները Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցության կոչերով քայլերթ անցկացրեցին Էլիսեյան դաշտեր պողոտայով:

Ֆրանսահայ կառույցների կոչով՝ ոգեկոչման բազմամարդ միջոցառումներ են տեղի ունեցել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում` Մարսելում, Լիոնում, Վալանսում, Ալֆորվիլում, Գարդանում, Սենտ-Էտիենում, Մոնտելիմարում, Տուլոնում, Ստրասբուրգում, Շարանտոն լը Պոնում, Անիեր և այլ քաղաքներում՝ Ֆրանսիայի պետական և տեղական մարմինների և ՀՀ դիվանագետների մասնակցությամբ:

Ապրիլի 21-ին Մարսելում բացվեց Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ, որին մասնակցեց Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան-Կլոդ Գոդենը: Ապրիլի 24-ին Լիոնում կայացած արարողությանը մասնակցել են Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբը և հայտնի հեռուստալրագրող Ֆրանց Օլիվիե Ժիզբերը:

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողությունները Ֆրանսիայում շարունակվելու են մինչև մայիսի կեսերը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: