• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հիշատակման արարողություն նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերին

03 ապրիլի, 2017

Ապրիլի 1-ին, Հնչակյան կուսակցության երիտասարդական «Նազարբեկ» ընկերության նախաձեռնությամբ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի հայկական խաչքարի մոտ կազմակերպվեց ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերին նվիրված հիշատակման արարողություն: Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ալֆորվիլի քաղաքապետ, Սենատոր Լյուկ Կարվունասը, <Նազարբեկի> նախագահ Սևագ Սարիկայան, ինչպես նաև ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ներկա պաշտոնյաները հուշարձանի մոտ զետեղեցին ծաղկեպսակներ և հանդես եկան ելույթներով:

Ալֆորվիլի քաղաքապետ, Սենատոր Լյուկ Կարվունասը, ոը բազմիցս այցելել է Արցախ, իր ելույթում պատրաստակամություն հայտնեց համագործակցության կապեր ստեղծել իր քաղաքի և Արցախի որևէ քաղաքի միջև:

Դեսպան Վիգեն Չիտեչյանն իր ելույթում մասնավորապես նշեց, որ 1994թ. հրադադարից հետո 2016թ. ապրիլյան հարձակումը ԼՂ հակամարտության ամենավտանգավոր էսկալացիան էր, որն ուղեկցվեց Ադրբեջանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներով և ուղղված էր Արցախի ժողովրդին ահաբեկելուն: Միևնույն ժամանակ դեսպանը նշեց, որ Հայաստանը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, ապահովելու է ԼՂ ժողովրդի անվտանգությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ շարունակելու է հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: