• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Մեկնարկել է «Մոնակոյի սիրտը հայ մանուկների համար» բարեգործական ծրագիրը

18 հունվարի, 2017

«Մոնակոյի սիրտը հայ մանուկների համար» բարեգործական կազմակերպության, «Մոնակոյի հումանիտար խմբի» և «Մոնակոյի Կարմիր խաչի» համագործակցությամբ սկիզբ առած նախաձեռնության շրջանակներում 2016թ. տարեվերջին Մոնակոյի սրտաբանական կենտրոնում տեղի է ունեցել առաջին հայ մանկան սրտի վիրահատությունը: Այն մեծ հաջողությամբ կատարել են դոկտոր Օլիվիե Ռայսկին և դոկտոր Ֆրանսուա Բուրլոնը:

Ծրագրի իրականացմանն աջակցություն են ցուցաբերել նաև Մոնակոյի իշխանությունները, Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը և Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:

«Մոնակոյի սիրտը հայ մանուկների համար» բարեգործական կազմակերպությունը հիմնադրվել է 2015թ. հուլիսին` Սրտի և կրծքավանդակի վիրահատության Մոնակոյի կենտրոնի վիրաբույժ, հայազգի պրոֆեսոր Արման Էկերի նախաձեռնությամբ: Կազմակերպության պատվո նախագահն է Մոնակոյի արքայազն Ալբերտ II-ը, իսկ պատվավոր հովանավորը` ծագումով հայ երգչուհի Էլեն Սեգարան:

Նշենք, որ հայազգի հայտնի վիրաբույժ Արման Էկերը 2015թ. սեպտեմբերին այցելել է Հայաստան, որի շրջանակներում հանդիպում էր ունեցել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ և ներկայացրել իր կազմակերպության գործունեությունը:

Կազմակերպության նպատակն է Հայաստանի խիստ անապահով ընտանիքների` սրտի բարդ պաթոլոգիաներով հիվանդ երեխաների բուժման կազմակերպումը Մոնակոյի սրտաբանական կենտրոնում, որոնց վիրահատական բուժումը հնարավոր չէ կազմակերպել Հայաստանում: Երեխաների փոխադրումն իրականացնում է «Ավիացիա առանց սահմանների» բարեգործական կազմակերպությունը, որից հետո նախավիրահատական և հետվիրահատական ապաքինման շրջանը վիրահատության մեկնած երեխան անցկացնում է նախապես ընտրված հյուրընկալող ընտանիքում:

Կազմակերպությունը նախատեսում է իրականացնել տարեկան մինչև 10 երեխայի բուժում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: