• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Եվրոպայում Հայաստանի դեսպանների խորհրդակցությունը

10 դեկտեմբերի, 2016
Եվրոպայում Հայաստանի դեսպանների խորհրդակցությունը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Դեկտեմբերի 10-ին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անցկացրեց եվրոպական երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների ամենամյա խորհրդակցությունը:

Էդվարդ Նալբանդյանը դեսպանների հետ քննարկեց Հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը։ Ամփոփվեցին 2016թ. կատարված աշխատանքները, նախարար Նալբանդյանը համապատասխան հանձնարարականներ տվեց հաջորդ տարի իրականացվելիք քայլերի վերաբերյալ:

Խորհրդակցությանը հատուկ ուշադրություն դարձվեց դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության տնտեսական բաղադրիչին, ներդրումների խրախուսման, գործընկեր երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով իրականացվող քայլերին։ Դեսպանները ներկայացրին այս ուղղությամբ իրենց կողմից իրականացվող աշխատանքները, արձանագրված արդյունքները և ծրագրվող քայլերը։

Հանդիպմանը կարևոր տեղ էր հատկացված Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերին՝ ուղղված Արցախի դեմ ապրիլի սկզբին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերացմանը, բանակցային գործընթացի առաջ մղման համար համապատասխան պայմանների ստեղծմանը։ Այս համատեքստում ընդգծվեցին Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարության մեջ ամրագրված դրույթները։

Հանդիպմանն անդրադարձ արվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին։

Խորհրդակցությանը քննարկվեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությունը, Անտանանարիվուում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի, Համբուրգում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի արդյունքները, Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում տեղի ունեցած վերջին զարգացումները։

Հանդիպման մասնակիցները մտքեր փոխանակեցին եվրոպական երկրների հետ փոխհարաբերությունների ամրապնդման, ԵՄ հետ շրջանակային նոր փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքի մասին։ Արծարծվեցին եվրոպական այլ կառույցների շրջանակներում համագործակցությանը, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների գործունեությանն առնչվող հարցեր։

Հանդիպմանը հատուկ ընդգծվեց եվրոպական երկրների հետ քաղաքական երկխոսության զարգացման կարևորությունը, անդրադարձ արվեց դեսպանությունների գործունեությանն՝ ուղղված միջխորհրդարանական կապերի զարգացմանը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնմանը, տեղեկատվական դաշտում և դեսպանընկալ երկրների հասարարական կառույցների հետ աշխատանքներին։

Եվրոպայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները ԱԳ նախարարին զեկուցեցին իրենց հավատարմագրման երկրներում և միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացների ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերի մասին:

Խորհրդակցությանն արծարծվեցին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները, այդ համատեքստում քննարկվեցին սիրիահայությանն աջակցության ցուցաբերմանն առնչվող հարցերը։

Անդրադարձ կատարվեց մի շարք հրատապ տարածաշրջանային և միջազգային խնդրիներին և դրանց լուծման ուղիների վերաբերալ Հայաստանի մոտեցումներին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: