• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությանը

08 հոկտեմբերի, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած պատվիրակությանը, որը պաշտոնական այցով Երևան է ժամանել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին մեր երկրում, նշելով, որ ուրախ է համայն հայության մայրաքաղաք Երևանում հյուրընկալելու Հայաստանի բարեկամներին, ովքեր ներկա են գտնվելու նաև Երևանի հիմնադրման 2798-ամյակին նվիրված տոնակատարություններին:

«Անշուշտ, հաճելի է բարեկամների հետ նշել Երևանի տարեդարձը: Մենք երախտապարտ ենք և մշտապես հիշում ու փայփայում ենք բոլոր այն մարդկանց անունները, ովքեր անմասն չեն թե՛ մեր ցավին, թե՛ մեր ուրախությանը»,- Փարիզի քաղաքապետին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը հույս է հայտնել, որ քաղաքապետ Անն Իդալգոյի այցը Երևան կլինի արդյունավետ և կնշանավորվի հետագա համագործակցության խորացման վերաբերյալ նոր պայմանավորվածություններով:

Հանրապետության Նախագահը գոհունակությամբ է փաստել, որ հայ-ֆրանսիական բազմադարյա սերտ առնչությունները նոր որակ ու բովանդակություն են ստացել Հայաստանի անկախացումից հետո, և այսօր այդ հարաբերությունները բնորոշվում են որպես առանձնաշնորհյալ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել բոլոր ոլորտներում զարգացող և տարեցտարի ամրապնդվող հայ-ֆրանսիական սերտ փոխգործակցությունը, նշելով, որ վերջին տարիների քաղաքական կանոնավոր երկխոսությունը, բարձր մակարդակի փոխայցելություններն ու շփումները, համագործակցությունը միջխորհրդարանական և բազմակողմ ձևաչափերում, մշակութային, կրթական ակտիվ կապերը, ապակենտրոնացված համագործակցությունը շուրջ չորս տասնյակ քաղաքների ու շրջանների միջև, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում արդյունավետ աշխատանքը ամուր հիմք և լավ նախադրյալներ են հայ-ֆրանսիական հարաբերությունները շարունակաբար խորացնելու համար:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և Նախագահ Սերժ Սարգսյանը համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերությունների կայացման ու զարգացման գործում անուրանալի ավանդ ունի ֆրանսահայ համայնքը, որի մի ստվար հատվածը բնակվում է հենց Փարիզում: ՀՀ Նախագահը շնորհակալություն է հայտնել տիկին Իդալգոյին՝ փարիզահայության հանդեպ ուշադիր և մշտապես բարյացակամ վերաբերմունքի համար՝ կարևորելով նրա անձնական ներգրավվածությունը նաև երկու բարեկամ երկրների մայրաքաղաքների միջև օրեցօր ամրապնդվող համագործակցության գործում: Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Փարիզի քաղաքապետի և քաղաքապետարանի աջակցությունը ապրիլի 24-ի ամենամյա հիշատակի միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաև Ֆրանսիայի Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում 2015թ. ապրիլի 24-ին տիկին Իդալգոյի այցը Երևան:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: