• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Փարիզի քաղաքապետին

08 հոկտեմբերի, 2016

Հոկտեմբերի 8-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երևան ժամանած Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ ուրախ է Երևանում հյուրընկալել Հայաստանի վաղեմի բարեկամ Անն Իդալգոյին և նրան ուղեկցող պատվիրակության անդամներին։ «Մեծ հաճույք է ողջունել Երևանում Ձեր գլխավորած ներկայացուցչական պատվիրակությունը, որի կազմը խորհրդանշում է այն համերաշխությունը, որն առկա է ֆրասիական քաղաքական ուժերի միջև հայ-ֆրանսիական բարեկամության հանդեպ», - ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Փարիզի քաղաքապետն ընդգծեց, որ հաճելի է գտնվել Հայաստանում՝ Երևանի օրվան նվիրված տոնակատարությունների առիթով և այդ առիթն օգտագործել նաև երկու քույր քաղաքների միջև կապերի ու համագործակցության առավել զարգացմանն ուղղված հետագա քայլերը քննարկելու նպատակով։

Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ընդլայնմանը, երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցությանը։

«Ձեր անկեղծ նվիրվածությունը հայ-ֆրանսիական բարեկամությանը դրսևորվել է մշտապես ձեր գործունեության ողջ ճանապարհին, և հաճելի է, որ այդ ճանապարհի մի մասը մենք անցել ենք միասին։ Առանձնահատուկ երախտագիտությամբ ենք հիշում, որ անցյալ տարի ապրիլի 24-ի երեկոյան Դուք անձամբ մարեցիք Էյֆելյան աշտարակի լուսավորությունը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի», - շեշտեց Էդվարդ Նալբանդյանը։

Ի նշանավորումն հայ-ֆրանսիական հարաբերությունների, Երևանի և Փարիզի միջև համագործակցության ամրապնդման գործում նրա ունեցած կարևոր ավանդի՝ Էդվարդ Նալբանդյանը Անն Իդալգոյին հանձնեց ԱԳՆ պատվո մեդալը: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: