• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի այցը Մոնակո

11 մայիսի, 2016

Հայաստան-Մոնակո երկկողմ կապերի ամրապնդման և խորացման շրջանակներում Մոնակոյում համատեղության կարգով ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը մայիսի 9-11-ը աշխատանքային այցով գտնվեց իշխանապետությունում՝ ունենալով մի շարք բարձրաստիճան հանդիպումներ Մոնակոյի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների և տեղի հայ համայնքի հետ:

 

ՀՀ դեսպանը հանդիպումներ ունեցավ Մոնակոյի Ազգային խորհրդի նորընտիր նախագահ Քրիստոֆ Ստեյների և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ժան-Շարլ Ալավենայի հետ: Դեսպան Չիտեչյանը շնորհավորեց Մոնակոյի խորհրդարանի ղեկավարին իր ընտրության կապակցությամբ: Այնուհետև զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերություններին՝ ընդգծելով նաև միջխորհրդարանական վեհաժողովներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների համագործակցության կարևորությունը: ՀՀ դեսպանը նախագահ Ստեյներին ներկայացրեց ԼՂ հակամարտության հետ կապված վերջին զարգացումները և այդ կապակցությամբ Հայաստանի դիրքորոշումը:

 

Վիգեն Չիտեչյանն այցի շրջանակներում աշխատանքային հանդիպում ունեցավ Մոնակոյի Արտաքին հարաբերությունների և համագործակցության նախարար Ժիլ Տոնելիի հետ: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ հարաբերությունների ընթացքը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև երկրների հարաբերությունների խորացումը միջազգային հարթակներում:

 

Մոնակո կատարած այցի ընթացքում ՀՀ դեսպանը մի շարք հանդիպումներ ունեցավ իշխանապետության հայկական կառույցների հետ, ինչպես նաև տեղի հայ համայնքի հրավերով ներկա գտնվեց Մոնակոյում Հայոց ցեղասպանության հիշատակի գլխավոր արարողություններին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: