• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված խոշոր միջոցառումների շարք Փարիզում

24 ապրիլի, 2016

Ապրիլի 22-24-ը Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում անցկացվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բազմաթիվ միջոցառումներ, որոնց այս տարվա գլխավոր ուղերձը հանդիսացավ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին ֆրանսահայերի և հայ ժողովրդի ֆրանսիացի բարեկամների անվերապահ աջակցությունը:

Ապրիլի 22-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ընդունելությունը քաղաքապետ Անն Իդալգոյի կողմից: Ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը:

Դեսպան Չիտեչյանն իր խոսքում բարձր արժևորեց Փարիզի քաղաքապետի կողմից փարիզահայության հանդեպ շարունակական ուշադիր վերաբերմունքը: ՀՀ դեսպանը, շեշտելով թուրք իշխանությունների կողմից պետական մակարդակով ժխտողականության տարածման անթույլատրելիությունը, անդրադարձավ նաև Լեռնային Ղարաբաղում ապրիլի սկզբին ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի լայնածավալ խախտմանը և դրան հաջորդած թուրք իշխանությունների անընդունելի արձագանքին, որը ոչ այլ ինչ է, քան հայատյացության հարյուրամյա քաղաքականության շարունակության վկայություն և տարածաշրջանում խաղաղության դեմ ուղղված անպատասխանատու կոչ: «Ժամանակն է, որ միջազգային հանրությունը լիովին գիտակցի, որ թուրքական վարչակարգի հայտարարությունները՝ ի աջակցություն ադրբեջանական ռազմատենչ քաղաքականությանը, սպառնալիք են հանդիսանում տարածաշրջանի ողջ բնակչության, այդ թվում և մասնավորապես ամենօրյա հակահայ ատելության մթնոլորտում ապրող թուրք և ադրբեջանցի ժողովուրդների համար», նշեց դեսպան Չիտեչյանը:

Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, բազմաթիվ քաղաքական և մշակութային գործիչներ, հայտնի անհատներ, հարյուրավոր ֆրանսիացիներ և ֆրանսահայեր:

Ապրիլի 23-ին հայոց նահատակներին հարգանքի տուրք մատուցվեց Փարիզի Հաղթանակի կամարի ներքո: Ֆրանսահայ նախկին ռազմիկների և դիմադրողականների միության կազմակերպմամբ՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի և Ֆրանսիացի բազմաթիվ քաղաքական գործիչների գլխավորությամբ տեղի ունեցավ բազմամարդ քայլերթ Փարիզի Էլիսեյան դաշտեր կենտրոնական պողոտայով, որին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողությունը: Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նվագախմբի կատարմամբ Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի ունեցավ Հայաստանի դեսպանի կողմից Հաղթանակի կամարի հավերժական կրակի բորբոքման հանդիսավոր արարողությունը:

Ապրիլի 24-ին Փարիզի Երևանյան պուրակում՝ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի կոչով կայացավ Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված բազմահազարանոց հավաք, որում Ֆրանսիայի Հանրապետությունը ներկայացրեց Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը: Հավաքին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Փարիզի փոխքաղաքապետ Պատրիկ Կլյուգմանը, Փարիզի 8-րդ շրջանի քաղաքապետ Ժանն դը Օտսերը, ֆրանսիայի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, տարբեր քաղաքներից ժամանած քաղաքապետեր, ֆրանսահայ կառույցների ղեկավարներ: Ելույթներով հանդես եկան պետքարտուղար Դեզիրը, փոխքաղաքապետ Կլյուգմանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը:

Հավաքի պաշտոնական մասի ավարտից հետո հազարավոր մասնակիցները Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցության կոչերով քայլերթ անցկացրեցին Էլիսեյան դաշտեր պողոտայով:

Նույն օրը ֆրանսահայ կառույցների կոչով՝ հիշատակի բազմամարդ հավաքներ տեղի ունեցան Ֆրանսիայի խոշոր քաղաքներ Մարսելում, Լիոնում, Թուլուզում և Վալանսում՝ Ֆրանսիայի տեղական և պետական իշխանությունների և ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչների գլխավորությամբ: Ապրիլի 23-24-ը Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններ կազմակերպվեցին Ֆրանսիայի հարյուրավոր քաղաքներում համայնքային իշխանությունների կողմից:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: