• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացում Ֆրանսիայի Մարտիգ քաղաքում

05 դեկտեմբերի, 2015

Դեկտեմբերի 5-ին Ֆրանսիայի Մարտիգի քաղաքապետարանի, հայ համայնքի միասնական ջանքերով, ինչպես նաև Մարսելում ՀՀ Գլխավոր հյուպատոսության աջակցությամբ, Մարտիգ քաղաքի Լապիդեր հրապարակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացումը, որին հաջորդեց օրհնության ու օծման արարողությունը՝ Հայ Առաքելական եկեղեցու քահանայի ձեռամբ։

Միջոցառմանը ներկա էին Մարտիգի պատգամավոր-քաղաքապետ Գաբի Շարուն, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, Մարտիգի տարածքի պատվավոր նախագահ Հենրի Կամբեսեդեսը, Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհրդական Ժերար Ֆրոն, Մարտիգի հայկական կազմակերպության նախագահ Պասկալ Եզգիլյանը, փոխքաղաքապետեր, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ֆրանսիական և հայկական բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Մարտիգի պատգամավոր-քաղաքապետ Գաբի Շարուն իր խոսքում ասաց, որ խաչքարի բացման նպատակը Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը վառ պահելն ու գալիք սերունդներին իրազեկելն է 1915 թվականին հայերի հանդեպ տեղի ունեցած Ցեղասպանության մասին: Նա նշեց նաև, որ ժխտողականությունը դատապարտելի է, Հայոց ցեղասպանությունը դա անժխտելի փաստ է, որի վառ ապացույցն են ֆրանսիահայությունը և Մարտիգի պատվավոր քաղաքացի 100-ամյա Իվ-Տիգրան Արթինյանը, ով մասնակցում է այսօրվա միջոցառմանը:

Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց քաղաքապետին խաչքարի տեղադրման առիթով: Այնուհետև նա անդրադարձավ հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին և հայ համայնքի ու Մարտիգի տեղական իշխանությունների արդյունավետ ու բազմածավալ աշխատանքներին, որի արդյունքը այսօրվա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացումն է:

Խաչքարի բացման արարողությանը հաջորդեց Մարտիգի քաղաքապետարանում ցուցադրվող Հայոց Ցեղասպանությանը նվիրված «Բուշ-դյու-Ռոնի հայերի հիշողությունը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Վերջում ցուցադրվեց Նիկոլա Բալիքի «Հայերը Մարտիգում» փաստավավերագրական ֆիլմը:
Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց տեղական լրատվամիջոցների կողմից։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: