• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Փարիզի Petit Palais թանգարանում տեղի ունեցավ ՀՀ Ազգային տոնի պաշտոնական ընդունելություն

14 հոկտեմբերի, 2015

Հոկտեմբերի 14-ին Փարիզի հռչակավոր Petit Palais թանգարանում Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ Ազգային տոնի պաշտոնական ընդունելությունը:

Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շարլ Ազնավուրի հրավերով միջոցառմանը մասնակցեցին հազարավոր հյուրեր, որոնց թվում էին Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, հարյուրից ավելի պատգամավորներ, սենատորներ, տեղական մարմինների ղեկավարներ, Հայաստանի և Արցախի բարեկամ քաղաքական գործիչներ, Ֆրանսիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում մշտական ներկայացուցիչներ, ֆրանսիացի հայտնի հասարակական և մշակութային գործիչներ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ղեկավարներ և անդամներ:

Հանդիսավոր միջոցառմանը ներկա գտնվեցին Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնը, Եվրոպական հարցերով պետնախարար Առլեմ Դեզիրը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Իլ-դը-Ֆրանս շրջանի նախագահ Ժան Պոլ Հյուշոնը։

Դեսպան Վիգեն Չիտեչյանը և Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը ուղջունեցին բարձրաստիճան հյուրերին, ինչին հաջորդեց ընդունելության պաշտոնական մասը՝ թանգարանի հյուրընկալությունների սրահում:

ՀՀ դեսպանը հանդես եկավ Ազգային տոնի պաշտոնական ուղերձով, որում, մասնավորապես, նշեց. «Խորհրդանշական այս տարում, երբ մենք հիշատակում ենք Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը, անկախության օրը յուրահատուկ նշանակություն է ձեռք բերում: Այն ցեղասպանության զոհերին և Եղեռնը վերապրած մեր բոլոր նախնիներին ուղղված հայտարարության օրն է. «Մեզ ուզում էին բնաջնջել, վերացնել աշխարհի քարտեզից, բայց մենք մնացինք կանգուն: Հաղթահարելով բազում դժվարություններ՝ մենք ունենք անկախ, ինքնիշխան Հայաստան և սեփական պատմությանն ու արմատներին հավատարիմ ժողովուրդ սփռված ողջ աշխարհով»:

«Մենք վստահ ենք, որ հակամարտություններով և վտանգներով լի ներկայիս աշխարհում, հայ ժողովրդի ապագայի միակ իրական երաշխիքը ինքնիշխան ու անկախ պետականությունն է: Սա է մեր Անկախության գլխավոր նպատակը:
Լինելով մարդկության դեմ հանցագործության զոհ՝ հայ ժողովուրդն իր պարտքն է համարում մշտապես լինել հանուն մարդկության մղվող պայքարի առաջին գծում: Լինել բոլոր նրանց կողքին, ովքեր պայքարում են հանուն արդարության, խաղաղության, մարդկային արժեքների, համընդհանուր ազատությունների և իրավունքների. ահա մեր Անկախության մյուս կարևորագույն նպատակը: Լինել անկախ՝ ավելի լավ աշխարհ կառուցելու գործին լիակատար մասնակցություն ունենալու համար. սա մեծ հավակնություն է մեր երիտասարդ հանրապետության համար, բայցև բարոյական պարտավորություն հայերի պես հինավուրց ժողովրդի համար», - եզրափակեց իր ուղերձը դեսպան Չիտեչյանը:

Հանդիսավոր ընդունելության պաշտոնական մասին հաջորդեց մշակութային ծրագիրը` ընդունելությանը մասնակցելու նպատակով Երևանից հատուկ ժամանած Մալխաս Ջազ Բենդի ելույթով:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: