• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Դեսպան Չիտեչյանը մասնակցեց «Ֆրանսիա-Հայաստան միջազգային ցանց» ասոցիացիայի պաշտոնական մեկնարկի արարողությանը

23 սեպտեմբերի, 2015
Դեսպան Չիտեչյանը մասնակցեց «Ֆրանսիա-Հայաստան միջազգային ցանց» ասոցիացիայի պաշտոնական մեկնարկի արարողությանը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 23-ին Ֆրանսիայի Ռոն-Ալպի շրջանի ռեգիոնալ կենտրոնակայանում տեղի ունեցավ «Ֆրանսիա-Հայաստան միջազգային ցանց» ասոցիացիայի պաշտոնական մեկնարկը:

Ասոցիացիայի բացմանը ներկա բազմաթիվ հրավիրյալների թվում էին Ռոն Ալպի ռեգիոնալ խորհրդի նախագահ Ժան-Ժակ Քեյրանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Ռենոն, բազմաթիվ ֆրանսահայ և ֆրանսիացի գործարարներ, պաշտոնատար անձինք, լրագրողներ:

Ասոցիացիայի նախագահ Արամազդ Աբեդին ներկաներին ծանոթացրեց նորաստեղծ կառույցի անդամների հետ՝ նշելով, որ կառույցում ներգրավված են լինելու տնտեսության ամենատարբեր ոլորտները ներկայացնող ձեռներեցները:

Փոխնախագահ Հիլդա Չոբոյանն իր ելույթում նշեց, որ նպատակ են հետապնդելու խթանել հայ-ֆրանսիական ձեռնարկությունների միջև դինամիկ շփումները:

Արժևորելով Ֆրանսիայում, ինչպես նաև ամբողջ աշխարհում հայկական սփյուռքի միջև փոխգործակցությունը, ասոցիացիան նպատակ է հետապնդելու Հայաստանը դարձնել հարթակ ՀՀ ձեռնարկությունների, ֆրանսիական ձեռնարկությունների և հարևան երկրների խոստումնալից շուկաների հետ համագործակցության համար:

Դեսպան Չիտեչյանը շնորհավորեց բոլորին և, մասնավորապես, նախաձեռնությունն իրականացնողներին և նշեց, որ ասոցիացիան հնարավորություն կտա Հայաստանի և Ֆրանսիայի միջև խթանել գոյություն ունեցող տնտեսական համագործակցությունը՝ ելնելով նաև այսօրվա նոր իրականությունից. ՀՀ-ի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցումը հնարավորություն կտա ֆրանսիացի ընկերություններին ՀՀ-ի միջոցով մուտք ունենալ նաև ԵՏՄ շուկաներ: Հայաստանը պատրաստ է աջակցել ասոցիացիային՝ գործարարների համար ստեղծելով բոլոր շահագրգիռ գործընկերների հետ համագործակցության բարենպաստ պայմաններ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: