• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Դեսպան Չիտեչյանի այցը Թուլուզ

19 սեպտեմբերի, 2015

Սեպտեմբերի 18-19-ը տեղի ունեցավ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի աշխատանքային այցը Թուլուզ:

Այցի շրջանակներում՝ սեպտեմբերի 18-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի պատվավոր ներկայությամբ տեղի ունեցավ Թուլուզի հայկական մշակույթի կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը` քաղաքապետ Ժան-Լյուկ Մուդենկի և Թուլուզի հայկական ընկերակցության նախագահ Ստեֆան Կոժայանի, տեղական իշխանության ներկայացուցիչների և հարյուրավոր հյուրերի մասնակցությամբ:

Դեսպան Չիտեչյանն իր ելույթում նշեց հայ ժողովրդի համար այս խորհրդանշական տարում Ֆրանսիայի խոշոր քաղաքներից մեկում հայկական մշակույթի կենտրոնի հիմնման կարևորությունը՝ արժանին մատուցելով Թուլուզի հայկական ընկերակցության բազմամյա ջանքերին և շնորհակալություն հայտնելով քաղաքային և տարածքային իշխանություններին՝ Թուլուզի հայերի հանդեպ ուշադրության և ցուցաբերած աջակցության համար:

Նորաբաց մշակույթի կենտրոնում կանցկացվեն պարբերական միջոցառումներ և կգործարկվի Միդի-Պիրենե մարզի և Թուլուզի հայկական ընկերակցության շաբաթօրյա Հայոց դպրոցը:

Սեպտեմբերի 19-ին Օտ-Գարոնն դեպարտամենտի խորհրդում տեղի ունեցավ ՀՀ դեսպանի հանդիպումը դեպարտամենտի նախագահ Ժորժ Մերիկի հետ:

Պաշտոնական հանդիպմանը հաջորդեց դեպարտամենտի խորհրդի տարածքում՝ ARAM հայկական հիշագրության կազմակերպության կողմից պատրաստված Հայոց ցեղասպանության մասին ցուցադրության բացման արարողությունը:

Նույն օրը դեսպան Չիտեչյանը Թուլուզի հայ ընկերակցության ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելեց Թուլուզի Միսակ Մանուշյան փողոցում գտնվող Մելինե Մանուշյանի անվան մայրերի աջակցության կենտրոն, որի հանդիսավոր բացումը նախատեսվում է նոյեմբերին: Այնուհետև տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղում քաղաքի Հայաստանի հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: