• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Փարիզում հանդիպել են Հայաստանի և Ֆրանսիայի վարչապետները

04 հուլիսի, 2015

Հուլիսի 3-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսի հետ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել. «Հայ-ֆրանսիական հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, այդ մասին են վկայում Հայաստանի և Ֆրանսիայի Նախագահների միջև հաստատված ընդգրկուն երկխոսությունը, անձնական ջերմ հարաբերություններն ու ինտենսիվ փոխշփումները»:

Հովիկ Աբրահամյանը կարևոր է համարել տնտեսական հարաբերությունների զարգացումը և գոհունակությամբ փաստել, որ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությունը հետզհետե ավելի ընդգրկուն է դառնում և ունի զարգացման լայն հնարավորություններ: Նշելով, որ հայկական կողմից վարչապետի մակարդակով վերջին այցը Ֆրանսիա կայացել է 2007թ., Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ այս ձևաչափով հանդիպումները շարունակություն կունենան:

«ԵՄ երկրների շարքում Ֆրանսիան շարունակում է մնալ Հայաստանում ներդրումների ծավալով առաջատար դիրք զբաղեցնող երկրներից մեկը:

Այդուհանդերձ, մենք մեծ անելիքներ ունենք երկկողմ առևտրաշրջանառության խթանման ուղղությամբ»,
- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Ողջունելով հյուրերին՝ Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսը բարձր է գնահատել Ֆրանսիա-Հայաստան փոխգործակցությունը՝ նշելով, որ երկու երկրների և ժողովուրդների բարեկամական հարաբերությունների արմատները գալիս են պատմության խորքից: Նա նույնպես կարևորել է տնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը և նշել, որ դրանք դեռևս չեն հասել քաղաքական հարաբերությունների մակարդակին:

Նա անհրաժեշտ է համարել համագործակցության հետագա զարգացումը գիտության, կրթության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, միգրացիայի և մի շարք այլ ոլորտներում: Երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից երկուստեք կարևորվել է գործարար համաժողովների անցկացումը:

Վարչապետները Ֆրանսիա-Հայաստան միջպետական հարաբերությունների զարգացման գործում բարձր են գնահատել Ֆրանսիայի հայ համայնքի դերը: Հայ-ֆրանսիական փոխգործակցության խորացման համատեքստում նրանք կարևորել են նաև կրթության ասպարեզում արդյունավետ համագործակցությունը և Հայաստանում ֆրանսիական կրթական մի շարք հաստատությունների գործունեությունը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է. «Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի իշխանություններին` Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում ունեցած մեծ ավանդի համար: Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործում անուրանալի է Ֆրանսիայի ներդրումը:

Մենք մեծապես գնահատում ենք ապրիլի 24-ին Հայաստանում անցկացված Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողությանը Նախագահ Ֆրանսուա Օլանդի գլխավորությամբ ֆրանսիական պաշտոնական պատվիրակության մասնակցությունը: Շնորհակալ ենք նաև Ձեզ, որ նույն օրը` ապրիլի 24-ի երեկոյան, Փարիզում, Կոմիտասի արձանի մոտ կազմակերպված հիշատակի հանդիսավոր արարողությանը ներկա եք գտնվել և փայլուն ելույթ ունեցել»։


Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան - Եվրամիություն համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին, տարածաշրջանային հարցերի: Երկու երկրների վարչապետները կարևորել են հիմնախնդրի խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացմանն ուղղված գործընթացին:

Հանդիպման ավարտին Հովիկ Աբրահամյանը Ֆրանսիայի վարչապետին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: