• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Բուկ-Բել-Էրի քաղաքի հրապարակը անվականակոչվել է Անրի Վերնոյի անունով

27 հունիսի, 2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ֆրանսիական Բուկ-Բել-Էրի քաղաքապետարանը որոշում էր կայացրել քաղաքի մուտքի հրապարակը անվանակոչել Անրի Վերնոյի անունով (ծնված` Աշոտ Մալաքյան): Հունիսի 27-ին մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ հրապարակի բացումը` Բուկ-Բել-Էրի քաղաքապետ Ռիշար Մալիեյի, Անրի Վերնոյի տիկնոջ և նրանց զավակներ` Սոֆի և Պատրիկ Մալաքյանների ընտանիքների, հոգևոր հայրերի, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների և լրագրողների մասնակցությամբ:

Բացման խոսքում քաղաքապետ Ռիշար Մալիեն նշեց, որ 100 տարի է անցել Օսմանյան Թուրքիայի իրականացրած ամենամեծ ոճրագործությունից՝ Հայոց ցեղասպանությունից, բայց Թուրքիան և միջազգային ողջ հանրությունը դեռ չի ճանաչել այն: Սակայն քիչ չեն գիտակից մարդիկ, հատկապես՝ արվեստագետները, ովքեր իրենց արվեստով փորձում են ևս մեկ անգամ դատապարտել Թուրքիային ու կոչ անել ճանաչել հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը:

Նրանց շարքում էր նաև կինոռեժիսոր Անրի Վերնոյը, ով գեղարվեստական կինոյի լեզվով փոխանցեց այն, ինչը, գուցե, ճառերով կամ վավերագրական կինոժապավենով անհնար է ասել:

Անրի Վերնոյի դուստր` Սոֆի Մալաքյանը իր շնորհակալական խոսքում նշեց, որ իր ընտանիքի պատմությունը ներկայացնող «Մայրիկ» և «Պարադիի փողոց, տուն 588» ֆիլմերում իր հայրը կարողացավ պատկերավոր և ճշմարտացի նկարագրել եղեռնից մազապուրծ, Մարսելում ապաստանած հայ փախստականների վիճակը՝ հուզելով ողջ աշխարհին և ներկայացնելով Հայոց ցեղասպանությունը հաղթահարած հայ գաղթականների՝ մահին հաղթելու և բոլոր դժվարություները հաղթահարելու կամքը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: