• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայկական մշակույթի օր Ֆրանսիայի հայտնի ուխտատեղի Լիզյոյում

24 մայիսի, 2015

Մայիսի 24-ին Ֆրանսիայի քրիստոնյաների կարևորագույն ուխտատեղի Լիզյոյում՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության, Ֆրանսիայի հայ կաթողիկե եկեղեցու և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցան հայկական մշակութային միջոցառումներ՝ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում:

Հոգեգալստյան տոնի առիթով ողջ Ֆրանսիայից ժամանած հազարավոր հավատավորներով լեցուն Լիզյոյի Սբ. Թերեզա տաճարում Լիզյոյի եպիսկոպոս Ժան-Կլոդ Բուլանժեն մատուցեց Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված պատարագ` ֆրանսահայ կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովհաննես եպիսկոպոս Թեյրուզյանի նախագահությամբ, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, Սուրբ Աթոռի ներկայացուցիչ Ֆլորանս Մոտտի և տեղական իշխանությունների ներկայացուցիչների ներկայությամբ:

Պատարագին հաջորդեց հոգևոր համալիրի ցուցադրությունների սրահում "Խաչքարների արվեստը" ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը՝ դեսպան Չիտեչյանի և Լիզյոյի տաճարական համալիրի ռեկտոր Օլիվյե Ռուֆֆրեյի գլխավորությամբ: Ֆրանսահայ անվանի հայագետ-մշակութաբան Պատրիկ Դոնաբեդյանը հյուրերին ներկայացրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկում ներառված հայկական խաչքարագործության պատմությունը և յուրահատկությունները:

Նույն օրը երեկոյան տաճարական համալիրի կոնֆերանսների սրահում Պատրիկ Դոնաբեդյանի կողմից անցկացվեց Հայոց միջնադարյան մշակույթին և հայոց պատմությանը նվիրված կոնֆերանս։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: