• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայկական երաժշտության երեկո Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

11 մայիսի, 2015

Մայիսի 11-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի մեծ համերգասրահում դահլիճում տեղի ունեցավ Հայաստանից ժամանած մի քանի տասնյակ երաժիշտների համերգը` «Երիտասարդները հանուն խաղաղության» խորագրով, որը կազմակերպվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ՝ Տուքեի երաժշտական փառատոնի և «Էքսպրեսս» պարբերականի աջակցությամբ:

Համերգի բացման իր խոսքում՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը նշեց. «Երիտասարդները հանուն խաղաղության» խորագիրը դեպի ապագա միտված ուղերձ է, որն այսօր մենք ցանկանում ենք հնչեցնել ժողովուրդների միավորումը խորհրդանշող այս դահլիճի բեմից: Ժողովուրդների երկխոսության այս վայրում, քաղաքակրթությունների և մշակույթների խաչմերուկում, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն է, չպետք է տեղ լինի պատմության խեղաթյուրման և պրոպագանդայի համար, ինչին ցավոք երբեմն ականատես ենք լինում»: «Մարդկությունը վերապրել է երկու համաշխարհային պատերազմ, որոնց քողի տակ ստեղծվել են պայմաններ մարդկության դեմ հանցագործություններ իրականացնելու, որոնց թիրախն են եղել երկու հինավուրց ժողովուրդներ: Եվ դեռ այսօր էլ մեր աչքի առաջ տեղի են ունենում մշտական պատերազմական ճգնաժամներ, որոնք հաղթահարելու անկարողությունը ստիպում է մեր հայացքներն ուղղել դեպի գալիք սերունդներ:

Այո, անպայման պետք է գա այն օրը, երբ մարդկությունը կգիտակցի, որ պատերազմում բոլորն են պարտվում, և որ մարդկության գլխավոր պայքարը պատերազմների դեմ մղվող համատեղ պայքարն է»՝ իր խոսքում ընդգծեց դեսպան Չիտեչյանը:

Հայկական դրոշի գույներով լուսավորված լեփ լեցուն դահլիճը բուռն ծափահարություններով ուղեկցեց ողջ համերգը, որի ընթացքում հնչեցին Կոմիտասի, Ռավելի, Ալեքսանդր Հարությունյանի, Արտեմի Այվազյանի ստեղծագործությունները` ֆրանսահայ մաեստրո Ժորժ Պեհլիվանյանի ղեկավարությամբ եւ Միրզոյան լարային քառյակի, դուդուկահար Գեվորգ Դաբաղյանի, երաժիշտներ Արման Առուշանյանի, Արա Սահակյանի, Դավիթ Գյուլմիրյանի, ամերիկահայ սոպրանո Էլիզաբեթ Պեհլիվանյանի, Հայաստանի ֆրանսիական միջազգային դպրոցի և Երևանի ԱՅԲ դպրոցի պատանեկան երգչախմբերի կատարմամբ:

Համերգի շրջանակներում կայացավ Կոմիտասի և Դանիել Վարուժանի տեքստերի հիման վրա հայ կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի հեղինակած «Անդաստան» օրկեստրալ ստեղծագործության պրեմիերան:

Միջոցառմանը ներկա գտնվեցին Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում մշտական ներկայացուցիչներ, կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական, հասարակական և լրագրողական շրջանակների բազմաթիվ այլ ներկայացուցիչներ և հարյուրավոր երաժշտասերներ:

«Երիտասարդները հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում համերգների շարքը կշարունակվի Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, իսկ եզրափակիչ համերգը տեղի կունենա ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հունիսի 3-ին՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Հայաստանից ժամանած մի շարք երաժիշտների մասնակցությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: