• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Իլ-դը-Ֆրանս շրջանում

27 ապրիլի, 2015

Փարիզում տեղի ունեցած՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի լայնամասշտաբ միջոցառումներին հաջորդող օրերին հիշատակի արարողություններ անցկացվեցին Փարիզի մերձակա տասնյակ քաղաքներում՝ քաղաքային իշխանությունների մասնակցությամբ:

Ապրիլի 25-ին Հայոց ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցվեց Կլամարի քաղաքային իշխանությունների կողմից՝ Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, Կլամարի քաղաքապետ Ժան-Դիդյե Բերժեի, ԱԺ պատգամավոր Ժան-Մարկ Ժերմենի և Սենատոր Ֆիլիպ Կալտենբախի և հարյուրավոր ներկաների մասնակցությամբ: Ներկաների կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի ներքո: Ֆրանսահայ Կապույտ Խաչ միության նախաձեռնությամբ խաչքարի հարևանությամբ տնկվեց նռենի՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհ կանանց:

Նույն օրը դեսպան Չիտեչյանը Մեդոնի քաղաքապետ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Էրվե Մարսելի հրավերով ներկա գտնվեց քաղաքի կենտրոնական հրապարակում անցկացվող հարգանքի տուրքի արարողությանը: Միջոցառմանը ներկա գտնվեցին Իլ դը Ֆրանս շրջանի պատգամավորներ, սենատորներ, քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Մեդոնի բազմաթիվ բնակիչներ: Ներկաների կողմից Մեդոնի հայկական հուշակոթողի առջեւ զետեղվեցին ծաղկեպսակներ, հնչեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի օրհներգերը:

Ապրիլի 26-ին Իսի-լե-Մուլինոյի հայկական եկեղեցում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագից հետո քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներն ու հարյուրավոր ֆրանսահայեր քայլերթ կատարեցին Իսի-լե-Մուլինո քաղաքի կենտրոնական փողոցներով դեպի քաղաքի հայկական հուշակոթող, որի մատույցներում տեղի ունեցավ հիշատակի պաշտոնական արարողությունը: Միջոցառմանը մասնակցեցին և ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Անդրե Սանտինին և Օ-դը-Սեն դեպարտամենտի պրեֆեկտ Յան Ժունոն:

Ապրիլի 25-27-ը ՀՀ դեսպանության մասնակցությամբ՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողություններ անցկացվեցին նաև Իլ-դը-Ֆրանս շրջանի բազմաթիվ քաղաքներում, մասնավորապես. Ռենսիում՝ քաղաքապետ Ժան-Միշել Ժընեստյեի, Անիեր-Սյուր-Սենում՝ քաղաքապետ Մանյուել Աեշլիմանի, Առնուվիլում՝ քաղաքապետ Միշել Օմայի, Շավիյում՝ քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Ժան-Ժաք Գիյեի, Սարսելում՝ քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Պուպոնիի գլխավորությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: