• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ Փարիզի Աստվածամոր տաճարում

26 ապրիլի, 2015

Ապրիլի 26-ին Փարիզի Աստվածամոր տաճարում (Notre-Dame de Paris) տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայկական ծիսակարգով սուրբ պատարագ Փարիզի Աստվածամոր տաճարում` Փարիզի արքեպիսկոպոս, կարդինալ Անդրե Վեն-Թրուայի մասնակցությամբ:

Փարիզի կարդինալի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող խոսքից հետո մատուցվեց հայկական ծիսակարգով պատարագ Ֆրանսիայի Հայ Կաթողիկե Եկեղեցու հոգևոր հովիվ Հովհաննես եպիսկոպոս Թեյրուզյանի առաջնորդությամբ և Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննեսյանի մասնակցությամբ:

Ֆրանսիայի Մայր տաճարի լեփ լեցուն սրահում կայացած արարողությանը ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Օ-դը-Սեն շրջանի խորհրդի նախագահ Պատրիկ Դեվեջյանը, Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի հանձնաժողովի (Mission 2015) նախագահող Ալեքսի Գովսյանը, Ֆրանսիայի հայկական հիմնադրամի նախագահ Պետրոս Թերզյանը, ֆրանսահայ երևելի անհատներ, Ֆրանսիայի քաղաքական, հասարակական, մշակութային և լրագրողական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ, ինչպես նաև ֆրանսիացի և օտարերկրացի բազմաթիվ հավատավորներ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: