• English
  • Հայերեն
  • Français
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Ֆրանսիա
    • Անդորրա
    • Մոնակո
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՄՈՆԱԿՈ
  • ԱՆԴՈՐՐԱ

Հայոց ցեղասպանության հարյուրերոդ տարելիցին նվիրված ապրիլի 24-ի արարողությունները Փարիզում

24 ապրիլի, 2015

Ապրիլի 24-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում` Ֆրանսիայի բարձրաստիճան ղեկավարության, Փարիզի քաղաքային իշխանությունների գլխավորությամբ և ՀՀ դեսպանության մասնակցությամբ բազմաթիվ հիշատակի միջոցառումներով հարգանքի տուրք մատուցվեց 20-րդ դարի առաջին` Հայոց ցեղասպանության զոհերին:

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, ֆրանսահայ կառույցների ղեկավար կազմի, Փարիզի և շրջակայքի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների և հարյուրավոր ֆրանսահայերի մասնակցությամբ` Սուրբ Հովհաննես-Մկրտիչ Հայ Առաքելական Եկեղեցում Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննեսյանի կողմից մատուցվեց պատարագ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետև Հայոց ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցվեց ՝ Փարիզի Հաղթանակի կամարի ներքո: Հազարավոր հայեր, ռազմական նվագախմբի և դրոշակակիրների առաջնորդմամբ, քայլերթով Ելիսեյան դաշտեր պողոտայից ուղղվեցին դեպի քաղաքի պատմական խորհրդանիշ` Հաղթանակի կամար, որի ներքո ծաղկեպասակներ դրվեցին Հայաստանի, Ֆրանսիայի և Լեռնային Ղարաբաղի պետությունների անունից, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների, Սենատորների, տարբեր քաղաքաների ղեկավարների, ինչպես նաև Ֆրասիայի հայկական կառույցների և ասորական, հունական, հրեական, քրդական համայնքների կողմից: Ծաղկեպսակների զետեղմանը հաջորդեց Հաղթական կամարի անմար կրակի բորբոքման արարողությունը` Ֆրանսիայում ՀՀ դեսպանության և Ֆրանսահայ նախկին ռազմիկների և դիմադրողականների միության կողմից:

Երեկոյան Փարիզի Երևանյան այգում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի պաշտոնական արարողությունը՝ Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսի և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի մասնակցությամբ: Վարչապետ Վալսը Ֆրանսիայի Հանրապետության անունից ծաղկեպսակ զետեղեց Կոմիտաս վարդապետի հուշարձանի առջև: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և ժխտողականության դեմ պայքարի անհրաժեշտության մասին ելույթներով հանդես եկան Ֆրանսիայի վարչապետը, Փարիզի քաղաքապետը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը:

Հարգանքի տուրքի պաշտոնական արարողությանը ներկա գտնվեցին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը, Ֆրանսիայի հիշատակի և նախկին ռազմիկների պետքարտուղար Ժան-Մարկ Տոդեսչինին, Հայ Առաքելական Եկեղեցու Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննեսյանը, Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնախմբի (Mission 2015) ղեկավար Ալեքսի Գովցյանը, ֆրանսիացի բազմաթիվ մտավորականներ, քաղաքական և հասարակական գործիչներ, տասնյակ հազարավոր ֆրանսիացիներ և հայեր:

Ապրիլի 24-ի պատմական օրվա միջոցառումներն ավարտվեցին Էյֆելյան աշտարակի մատույցներում, որտեղ Փարիզի ժամանակով ժամը 22-ին (Երևանի ժամանակով կեսգիշերին) Փարիզի քաղաքապետի գլխավորությամբ` ՀՀ դեսպանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահները, Հարյուրամյակի հանձնախմբի ղեկավարը և Ֆրանսահայ կապույտ խաչի նախագահը միասին իրականացրեցին Էյֆելյան աշտարակի լույսերի հանգչումը` խորհրդանշելով Փարիզի սգո տուրքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

9, Rue Viète, 75017 Paris, France
Tel: (33-1) 42129800,
Հյուպատոսական: (33-1) 42129802

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: